Սեռական բռնության մասին ահազանգած դեռահաս աղջիկների փաստաբանն «Ազատությանը» փոխանցել է, որ քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը նաև նշել է, որ չնայած սրան՝ տղամարդիկ ազատության մեջ են, ունեն վկայի կարգավիճակ:
Քննչականից հայտնել են, որ այս գործով այս պահի դրությամբ մեղադրյալ դեռ չկա: Մոր պատմելով՝ սեռական բռնության են ենթարկվել իր երկու անչափահաս աղջիկները, բռնարարներն ազատության մեջ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



