Econews.am-ը գրում է.
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին թույլ չեն տվել մասնակցել երեկ` հոկտեմբերի 8-ին, «Ընդերքաշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին: <<Ես պատրաստվում էի մասնակցել հանքարդյունաբերության վերաբերյալ այդ լսումներին, սակայն իմ զանգին ի պատասխան Աժ-ից հայտնեցին, որ Կանաչների միությանը չեն հրավիրել և չեն հրավիրելու>>,- econews-ին հայտնեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Կանաչների միությանը հանդիպմանը մասնակցելու իրավունքից զրկելը, Հ.Սանասարյանի խոսքով, հիմքեր ունի: Շուրջ մեկ ու կես տարի առաջ նույն ԱԺ-ում Վարդան Այվազյանին Հակոբ Սանասարյանը դիտողություն է արել՝ ասելով, թե հանքեր տնօրինող մարդն իրավունք չունի հանքարդյունաբերության վերաբերյալ նմանատիպ նիստեր անցկացնելու: <<Մենք բոլորս գիտենք, որ Վարդան Այվազյանը բազմաթիվ հանքերի սեփականատեր է>>,- ասաց Հակոբ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Վարդան Այվազյանն ինքը երեկ հայտարարել է, թե Հայաստանի շուրջ 65 մլրդ դրամ եկամուտ ապահովող ընդերքի շահագործումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: