1in.am-ը գրում է.

Գուանչժոում Սուն Յաթ Սենի համալսարանի հետազոտողները մի շարք փորձաքննությունների արդյունքում պարզել են, որ խումհարից դուրս գալու լավագույն միջոցը «Սփրայթն» է:
Բանն այն է, որ «Սփրայթը» քանդում է ալկոհոլային միացությունները` օգնելով օրգանիզմին հաղթահարել սրտխառնուքը և գլխացավը: 
Ալկոհոլի ազդեցությամբ լյարդը սկսում է այնպիսի նյութ արտադրել, որը տրոհում է ալկոհոլային խմիչքներում պարունակվող էթանոլը` այն վերածելով քացախալդեհիդ կոչվող նյութի: Վերջինս էլ վերածվում է մեկ այլ քիմիական նյութի` ացետատի: Ացետատը պայմանականորեն անվտանգ նյութ է համարվում, իսկ ոմանք էլ ենթադրում են, որ այն կարող է օգտակար լինել առողջության համար:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ալկոհոլն ամենից արագ տրոհում է հենց «Սփրայթը»: Այս մասին գրում է Federal Post-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել