Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն Գինիների Գործարանի մոտ բախվել են «Range Rover» մակնիշի 06 ՍՕ 600 համարանիշի, «Lexus» մակնիշի 34 ՍT 995 համարանիշի, ГАЗ 3110 մակնիշի 02 ՍՍ 602 համարանիշի և Mercedes-Benz ML 350 մակնիշի 19 ՕԼ 872 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնց առաջին օգնություն ցուցաբերել են քաղաքացիները: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանները, մի քանի երիտասարդներ, «Range Rover» -իվրայից հանել էին համարանիշները, սակայն հետո ոստիկանների պահանջով, «խելոք աշակերտի» նման համարանիշները գլխիկոր տեղադրեցին , «Range Rover» -ի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել