Հոկտեմբերի 20-ին Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարն է... Պիտի ընտրվի ՀԳՄ նոր նախագահ...
Այսօրվանից հայտարարում եմ, որ պահանջելու եմ վարչության և նախագահության նոր ընտրություն: Որովհետև ի սկզբանե բացահայտվել էին հաշվիչ հանձնաժողովի անդամներ Հովիկ Վարդումյանի և Արմեն Ավանեսյանի կեղծիքները, սակայն ամեն ինչ պարտակվեց... Որպեսզի որևէ մեկը չմեղադրի ինձ մերկապարանոց մեղադրանքներ տարածելու մեջ, խոսեմ փաստերով: ՀԳՄ Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանի անունը սխալմամբ չէր ընդգրկվել քվեաթերթիկում: Սակայն հաշվիչ հանձնաժողովը նրա դիմաց գրանցել էր... 34 դեմ... Եթե նրա անունը բացակայում էր ցուցակից, ինչպե՞ս էր նա ստացել դեմ ձայներ... Հանգուցյալ Լևոն Անանյանը բոլորիս ներկայությամբ ցուցակում տեսավ, որ երիտասարդ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին դեմ էր քվեարկել 76 հոգի, սակայն ցուցակը ներկայացնող Արմեն Ավանեսյանը դիմելով մանիպուլյացինաերի, հայտարարեց, թե 52 դեմ է, սա բոլորովին այլ հաշվարկ է... Ես ստացել էի 74 դեմ: Երբ նայեցինք ցուցակները Լևոն Անանյանի հետ՝ մի քանի գրողների ներկայությամբ, պարզվեց, որ Ալիս Հովհաննիսյանի ցուցակում ես ունեի 8 դեմ , Վան Արյանի ցուցակում՝ 9 դեմ... Այսինքն, 17 դեմ , մինչդեռ Հովիկ Վարդումյանը հաշվել էր 24, իսկ Արմեն Ավանեսյանը՝ 33 դեմ... Ակնհայտ էր, թե ում դեմ ձայներն էին պակասեցրել և նվիրել ինձ...Ինչպե՞ս էր պատահել, որ ինձ դեմքվեարկածների առյուծի բաժինը հայտնվել էր հենց այս կեղծարարների մոտ...



