Lurer.com-ը գրում է.

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հետաձգել է առաջիկա օրերին նշանակված բոլոր հանդիպումները և ճամփորդությունները, քանի որ հայտնվել է հիվանդանոցում թերթերից մեկում Իրանի և ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոհանիի և Բարաք Օբամայի հանդիպման վերաբերյալ հոդված կարդալուց հետո. գրում է Bloomberg-ը: 

Ինչպես գրում է գործակալությունը, նախօրեին իրանական պահպանողականների հայացքներին հարող «Քայհան» պարբերականում հոդված էր լույս տեսել Ռոհանիի և Օբամայի հեռախոսազրույցի մասին: Հոդվածում նշված էր, թե իբր Զարիֆը կարծում է, որ այդ խոսակցությունը սխալ քայլ է եղել Իրանի նախագահի կողմից: Բացի այդ, Զարիֆը իբրև թե նշել է, թե 2 նախագահների միջև հեռախոսազրույցը չափից դուրս երկար է տևել:

Facebook սոցիալական կայքի իր էջում Զարիֆը հերքել է բոլոր այդ մեղադրանքները: Նախարարն այնքան վրդովված է եղել, որ մեջքի մկանային սպազմով հիվանդանոց է տեղափոխվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել