Yerevannews.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել էինք, Նախախորհրդարանի անդամներն այսօրվանից սկսում են Փակ շուկայի ապօրինության դեմ պայքարը: Այն մեկնարկեց այսօր Մաշտոցի պուրակից երթով դեպի Փակ շուկա: Այնտեղ ակտիվիստներին արդեն սպասում էին Սամվել Ալեքսանյանի լավ պատրաստված կողմնակիցները: Նրանք վանկարկում և պահանջում էին հեռանալ ակտիվիստներին: Նշենք, որ կողմնակիցներին պարբերաբար ուղղորդում և հրահանգներ էին տալիս մեկ-երկու մարդիկ: Մոտ մեկ ժամ վանկարկումներից, բարձրախոսով խոսելուց հետո ակտիվիստները հեռացան՝ խոստանալով կրկին վերադառնալ ակցիայի վայր: Մի քանի րոպե կանգնելուց հետ Ալեքսանյանի մարդիկ նույնպես հեռացան:



Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=15179&l=am%2Fsamvel+aleqsanyani+sulichnerov+mardik+ev+pak+shukayi+aktivistnery+photo+video
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել