Որոշ մարդիկ կարողանում են իրենց կյանքի ընթացքում միլիոններ վաստակել և երբեմն մահից հետո, նրանք թողնում են իրենց կարողությունը ոչ թե հարազատների, բարեկամներին, ընկերներին, այլ իրենց սիրելի կենդաիներին:
1. Գյունտեր IV հովվաշուն

Գյունտեր IV համարվում է աշխարհի ամենահարուստ շունը: Նրա կարողությունը կազմում է 373 մլն դոլար: Հետաքրքիրն այն է, որ Գյունտերը ստացել է իր կարողությունը ոչ թե սիրառատ տիրոջից, այլ իր հորից՝ Գյունտեր III-ից: Իսկ Գյունտեր III-ին այն կտակել է նրա տիրուհին՝ Կարլոտտա Լիբենշտայնը 1992թ.-ին: Կտակի համաձայն կարողությունը պետք է փոխանցվի Գյունտեր հովվաշների տոհմից շնից շանը՝ հորից որդուն:
Շան բախտը բերել է: Նա ունի սեփական առանձնատներ, թանկարժեք մեքենաներ, սիրելի կերակուր և իհակե մարզիչների և բժիշկների մեծ անձնակազմ: Նրան խնամում է անձնական աղախինը:
2. Մաքսիմիլիան շունը
Ամերիկացի միլիոնատեր Ռոջեր Դորկասը, ով մահացել էր սրտային անբավարարությունից, կտակել էր իր 64 միլիոն դոլար կարողությունն իր շանը՝ Մաքսիմիլիանին, իսկ կնոջը` ոչ մի ցենտ:
Ռոջեր Դորկասի կինը 24-ամյա դերասանուհի Ուենդի Դիտրիխն էր: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, թե ով էր հսկայական կարողության ժառանգորդը, Ուենդին զայրույթից չէր գտնում իր տեղը:
Մի քանի տարի առաջ Ռոջերը որոշակի գործարքի համար իր շան անունով բանկային հաշիվ էր բացել: Բայց երբ հարկերի մուծման ժամանակը եկավ, անհրաժեշտություն առաջացավ, որ շունը, ով փաստորեն արդեն ԱՄՆ-ի լիիրավ քաղաքացի էր, փաստաթղթեր ունենա: Դորկասն առանց երկար մտածելու շան համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստեց:
Համարձակ այրին, իմանալով դրա մասին, դիմեց ապշեցուցիչ քայլի: Նա ամուսնացավ շան հետ՝ դառնալով նրա խնամակալը:
3. Գամիշ, Բուն, Էյլին, Կոկո և Տաֆնել կատուները

Այս կատուներին դերասանուհի Բերիլ Ռեյդը ժառանգություն է թողել 1.8 մլն դոլար արժողությամբ առանձնատուն և որոշ գումար, որի չափսը չի հստակեցվում: Պարտադիր պայամանն այն է եղել, որ մինչև իրենց կյանքի վերջը կատուները պետք է ապրեն այդ տանը կատարյալ մաքրության մեջ և չպետք է ոչ մի կարիքներ ունենան: Կատուները մինչ օրս երջանիկ ապրում են, ինչ կլինի փողերի հետ նրանց մահից հետո, պարզ չէ:
4. Կատու Թինկեր

Մարգարեթ Լեյն
Թինկերն անտուն սև կատու էր, որն այդպես էլ կանցկացներ իր կյանքը փողոցում, եթե հանկարծակի նրան չնկատեր հարուստ մի կին: Լեդի Լեյնը մեկուսացված կյանք էր վարում, երեխաներ չուներ, իսկ բարեկամների հետ գրեթե չէր շփվում, այնպես որ նա վերցրեց կատվին իր տուն և սկսեց հոգ տանել նրա մասին: Մի քանի տարի անց նա մահացավ՝ թողնելով կատվին 800 մլն դոլար կարողությունը և իր առանձնատունը: Կնոջ մահից հետո նրա բարեկամները դատարան դիմեցին՝ պնդելով, որ միայն նրանք իրավունք ունեն տիրանալ փողերի, այլ ոչ թե կատուն: Նրանք կարողացան դատարի միջոցով ստանալ կտակած գումարի մեկ երրորդը, իսկ մյուսը մասը մնաց կատվին:
5. Կատու Տոմմազինո

Տոմմազինոյի պատմությունը նման է Թինկերի պատմությանը: Նրան նույնպես գտել էր փողոցից Մարիա Ասսունտա անունով մի հարուստ կին, իսկ կնոջ մահից հետո ոչ բարեկամներ չհայտնվեցին: Իր 10 մլն եվրո կարողությունը, որի մեջ մտնում էին մի քանի բնակարաններ Հռոմում և Միլանում, առանձնատուն լողափներից մեկում և բազմաթիվ թանկարժեք մեքենաներ, մնաց Տոմմազինոյին: Այդպես նա դարձավ աշխարհի ամենահարուստ կատուն:
Դժբախտաբար, որոշ ժամանակ առաջ Տոմմազինոն մահացավ 5 տարեկան հասակում, իսկ թե ինչ կլինի կարողության հետ դեռևս անհայտ է:
6. Կրիա Սիլվերսթոունը

Քրիստինա Ֆոյլը թողել էր 2 մլն դոլար կարողությունը ոչ թե կատվին կամ շանն, այլ իր կրիային՝ Սիլվերսթոունին: Եթե կատուներն ու շները գոնե ինչ-որ կերպ կարող են գնահատել հարուստ կյանքի առավելությունները, ապա կրիայի համար, փաստորեն, միևնույնն է:
Հիմա կրիային խնամում է և հետևաբար տնօրինում է գումարը նրա աշխատակիցը՝ Էնթոնի Սիլիտը և նրա կինը: Ներկայումս Սիլվերսթոունը 50 տարեկան է, իսկ կրիաները կարող են ապրել մինչև 200 տարեկան:



