Tert.am-ը գրում է.

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, Երեւան է ժամանելու Բուլղարիայի ազգային հավաքականը, որի հետ հոկտեմբերի 11-ին կմրցի Հայաստանի հավաքականը: Հայ ֆուտբոլասերները «ջերմ» ընդունելություն են կազմակերպելու բուլղարացիների համար: Այս մասին տեղեկացնում է ՖԱՖ-ը, որն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է հետեւյալ հայտարարությունը.

«Անցել է մոտ մեկ տարի Սոֆիայում կայացած Բուլղարիա-Հայաստան հանդիպումից: Այդ խաղում մեր հավաքականը կրեց իր առաջին պարտությունը ընտրական փուլում, և բոլոս էլ հիշում ենք բուլղար ֆուտբոլիստների սադրիչ ու կեղտոտ խաղը: Կարծես, հենց այդ խաղից սկսվեցին մեր հավաքականի անհաջողությունները: Ուղևորությունը Սոֆիա մրցաշրջանում առաջինն էր ՖԱՖ-ի համար: Բուլղարացի երկրպագուների ու առհասարակ բուլղար ազգի հանդեպ մեր տրամադրվածությունը շատ ջերմ ու ընկերական էր, սակայն դա տևեց մինչ խաղի նախօրեն, երբ «Վասիլ Լևսկի» մարզադաշտի հարևանությամբ եղավ հարձակում արտերկրից ժամանած ՖԱՖ-ի անդամների վրա, իսկ խաղի ամբողջ ընթացքում մեր ուղությամբ նետվեցին տարբեր մետաղյա իրեր, եղան տգեղ վանկարկումներ: Խաղից հետո, երբ մեզ ուղեկցող ոստիկանները մահակներով հարձակում գործեցին մեր անդամների վրա, խոստացանք «Երևանում նրանց կյանքը դժոխքի վերածել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել