Հնարավոր է` դուք պերֆեկցիոնիստ եք:
Պերֆեկցիոնիստին հատուկ է վերցնել իր վրա չափազանց շատ պարտավորություններ ու հոգսեր` կատարյալ ծնող, ամուսին, ծառայող կամ քաղաքացի լինելու համար: Այդպիսի մարդիկ հաճախ գործում են ոչ արդյունավետ. նրանք հսկայական ժամանակ են ծախսում սեփական աշխատանքը անվերջ կատարելագործելու վրա, թեև լիովին բավարարող արդյունքը հնարավոր է ձեռք բերել ավելի քիչ ժամանակ ու եռանդ ծախսելով: Եթե ձեզ հատուկ է պերֆեկցիոնիզմը, սովորեք նվազեցնել ձեր պահանջները սեփական անձի նկատմամբ, օգտվեք խելամիտ բավարարության կանոնով:
Հաջողության հասած մարդիկ կազմակերպում են իրենց ժամանակը մանրուքներով հանդերձ ամբողջ շաբաթվա համար, իսկ լուրջ գործերը` ամբողջ տարվա կտրվածքով:
Ժամանակը պլանավորելու սովորությունը ձեռք բերելու վրա նախնական շրջանում ժամանակ ու ջանքեր թափելով շուտով Դուք հաճելիորեն կզարմանաք նրա վրա, թե որքանով է աճում ձեր աշխատանքի արդյունավետությունը: Վերլուծելով անցած շաբաթը և համեմատելով այն կազմած ցուցակի հետ` կարող եք պարզել` երբ և ինչ ձևով եք ծախսել ձեր ժամանակը հենց այնպես: Իմանալով դա` բավականին հեշտ է կամային հատկություններ դրսևորելով խուսափել հետագա թերացումներից: Ձեր ռեժիմը կազմելիս` չմոռանաք ցուցակում տեղ հատկացնել հանգստին ու ժամանցին: Մի մտածեք, որ այդ ժամանակը կորած է: Մեր օրգանիզմը կարիք ունի հանգստի, զվարճանքի ու հաճույքի. դրա շնորհիվ մենք աշխատում ենք ավելի արդյունավետ և մեր աշխատանքով ինքներս մեզ ավելի մեծ վայելք պատճառում:




