67-րդ տարեդարձի առթիվ Խաչատուրյան Վահագին ջերմագին շնորհավորանքներ է հղել Նիկոլը: «…Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, որն առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։ Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր այդ հատկանիշները դրսևորվում են նորովի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի…»,-մասնավորապես՝ գրել է Հակոբյան Աննայի կողմից վերարժևորված մերժվածը:

Նիկոլի չար հանճարը՝ իրականությունը խեղաթյուրելու ու այն գլխիվայր ներկայացնելու, իսկապես անօրինակ է. Վահագին մատուցել որպես պետության ու ժողովրդի շահերով մտահոգ գործիչ, որ նաև իբր պատասխանատվություն ունեցող մեկն է, կարող էր միայն այն բացառիկ սուտասանը, որի ձեռքն ամբողւջ հայ ժողովուրդն ընկել է կրակը:

Իրականում Վահագն իր մեջ ամփոփում է Նիկոլի թվարկածի հակառակ հատկանիշները. եթե պետականամետ ու ժողովրդի շահերով առաջնորդվող լիներ, երբեք Նիկոլի մոտ չէր աշխատի որպես գրպանային չինովնիկ՝ ողջունելով ու լեգիտիմացնելով այն ամենը, ինչ որ անում է Նիկոլը երկրի հետ: Եթե սկզբունքային ու պատասխանատու լիներ, ապա կկարողանար դառնալ այն ֆիգուրը, որն իր հեղինակությամբ ի վիճակի կլիներ իսկապես դառնալ միավորող կերպար հայ ժողովրդի համար. դա է նրա ինստիտուցիոնալ գործառույթը: Մինչդեռ ցանկացած շարքային ՔՊ-ական պատգամավոր այսօր շատ ավելի կարևորվող կերպար է նույն Նիկոլի համար, քան երկրի նախագահը, քան նա, ով համարվում է երկրի գլուխը:

Ինչո՞ւ: Որովհետև ինչպես Նիկոլի, այնպես էլ այս մեկի համար պաշտոնն ընդամենը փողի, բարեկեցության աղբյուր է, ոչինչ ավելին: Տարեկան միլիոնավոր դոլարներ են հատկացվում Վահագին բացառապես մի բանի համար՝ Նիկոլի երեսին մեղմորեն ժպտալու ու նրա հանցակիցը սեփական ստորագրությամբ դառնալու, և քանի որ ամենակարևորը Վահագի համար փողն է ու սնափառությունը, ուստի այս սուբյեկտից համակարգային դիմադրություն ակնկալելն ուղղակի հմարություն է․ նրա համար առաջնայինը ոչ թե ինստիտուցիոնալ առաքելությունն է, այլ անձնական հարմարավետությունն ու կարգավիճակը, որին նա հասել է Գռզոյի «նավոդկով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել