Հայտարարելով, թե քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ընթերցելու հանրային կուլտուրա Հայատանում չկա՝ Լուլուն, մասնավորապես, ասել է. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2021-26թթ.-ի մեր ծրագիրն այն՝ կարելի է ասել աննախադեպ, հա՞, Կառավարության ծրագրերից էր, որի հետ շատ դժվար է մրցակցել մեր բոլոր նախորդ իշխանություններին, քանի որ էնտեղ բոլոր հնարավոր կետերը դարձել են իրականություն»:
Ինչ-որ առումով, ցավոք, Լուլուն ճիշտ է. մեր հանրությունը նախընտրական ծրագրեր չի ընթերցում, չի վերլուծում, եղածը խոստացվածի հետ չի համեմատում ու հետևություններ չի անում: Եթե աներ, ապա Նիկոլը վաղուց բանտում կլիներ: Եթե մարդիկ կարդային ու կարդացածը համադրեին ներկայիս իրականության հետ, ապա կտեսնեին, որ հակառակ խոստմանը՝ Շուշին ու Հադրութն դեօկուպացնելու կամ արցախահայերի օրինական իրավունքների համար պայքարելու, այսօր Արցախն ուղղակի ցեղասպանված է և ցաղասպանված է կոնկրետ Նիկոլի պատճառով, որը տվեց թուրքերին իրավական հիմք՝ Արցախը հայաթափելու: Եթե կարդային, ապա կտեսնեին, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն այդպես էլ չի վերականգնվել՝ չնայած խոտանում էին դա անել, որ Ադրբեջանը շարունակում է հայատյացությամբ սնվել՝ քանդելով Արցախի հայկական սրբավայրերը՝ չնայած հայտարարվում է, թե խաղաղության դարաշրջան է այլևս բացվել: Կարձանագրեին, որ ասենք բազմաթիվ ջրամբարներ կառուցելու մասին խոստմանը հակառակ, Նիկոլն ընդամենը մեկն է շահագործման հանձնել: Գործազրկության մակարդը 10%-ի հասցնելը կամ անկախ դատական համակարգի ստեղծումը ևս թղթի վրա են մնացել և այլն:
Լուլուն ակնհայտորեն մարդկանց ծաղրել է՝ չցանկանալով արձանագրել այն պարզ իրողությունը, որ հենց ՔՊ-ի շահերից է բխում նախընտրական ծրագրեր կարդալու հանրային ավանդույթի բացակայությունը:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ լուլուների հետ, եթե հայ հանրությունը մի փոքր ավելի հասուն գտնվեր:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5497
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել