Emedia.am-ը գրում է.

Ադրբեջանի ԿԸՀ-ն ընտրություններից մեկ օր առաջ «հրապարակել է» ընտրությունների արդյունքները, որոնցում վստահ հաղթանակ է տարել Իլհամ Ալիևը:

Ինչպես ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի բլոգում գրում է լրագրող Մովսուն Գաջիևը ԿԸՀ-ի նախաձեռնությամբ գրված ծրագիրը IOS և Android օպերացիոն համակարգով հելախոսների (Smart phone) համար տեխնիկական խնդրի հետևանքով ժամանակից շուրջ հրապարակել է նախապես պատրաստված վերջնական ցուցանիշները: Ի դեպ, դրանք ոչ թե պարզապես չոր թվեր են, այլ տասերորդականներ պարունակող արդյունքներ, ինչպես օրինակ Իլհամ Ալիևի դեպքում նրա օգտին քվերակել են 72,76 տոկոս քվե ունեցող քաղաքացիներ: 
Ի դեպ, ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Ղասանլին նախատեսվում էր, որ պետք է հավաքի 7,4 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել