Իտալիան միայն հնամենի ավիրակներով ու եկեղեցիներով չի աչքի ընկնում: Եվրոպայի ամենագեղեցիկ ամրոցներից շատերը ևս գտնվում են Իտալիայում: Ահա Իտալիայի 10 ամենագեղեցիկ ամրոցները:
1 Սան Նիկոլայի ամրոց, Թրեմիտի կղզիներ
Այս բարձրադիր արևազօծ ամրոցը տեղակայված է Ադրիատիկ ծովի Սան Նիկոլա դի Տրիմիտիի կղզու վրա:
2 Արագոնյան ամրոց, Իսկյա
Կաստելյո Արագոնեսեն կամ Արագոնյան ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարում: Այն տեղակայված է հրաբխային կղզու վրա, որը 220 մետրանոց կամրջով միացած է Իսկյա կղզու հետ: Արագոնի արքա Ալֆոնսո V-ը 15–րդ դարում ամրացրեց դղյակը` բնակիչներին ծովահեններից պաշտպանելու համար: Ներկայումս այս ամրոցը Իսկյայի տեսարժան վայրերից է, որտեղ այցելուների պակաս երբեք չի զգացվում:
3 Կաստել՛Առկուատո, Էմիլիա-Ռոմանիա
8-րդ դարի այս ամրոցը սոսկ դղյակ չէ, այլ քաղաք ճիշտ այնպես, ինչպես սրանից 1000 տարի առաջ, երբ ամրոցի պատերը շրջապատում էին գյուղակը` պաշտպանելով այն զավթիչների հարձակումներից: Կաստել՛Առկուատոյով զբոսնելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես հայտնվել ես միջնադարում:
4 Սկալիգերո ամրոց, Գարդա գետ
Սկալիգերո ամրոցը տեղակայված է Գարդա գետի վրա գտնվող Սիրմիոն քաղաքում: Ամրոցը Սկալիգերո են անվանել Վերոնայի իշխանները, որոնց տիրապետությունը 13-14-րդ դարերում հասնում էր մինչև այս ամրոց: Միայն ժամանակակից այցելուները չէ, որ այս ամրոցը համարում են գեղատեսիլ վայր: 1786 թ.-ին Գյոթեն ձերբակալվեց ամրոցի կասկածելի թվացող ուրվանկարներ ստեղծելու համար:
5 Բելֆորթ ամրոց , Տրենտինո
Տրենտոյի մերձակայքում բազում ամրոցներ կան, սակայն Բելֆորթը ամենառոմանտիկ ամրոցներից է: Այն կառուցվել է 14-րդ դարում կամ գուցե անգամ ավելի վաղ, սակայն ներկայումս ամրոցն ավիրակների մեջ է:
6 Ռոկա Մաջիորե, Ասսիզի
12-րդ դարում կառուցված (և 14-15-րդ դարերում վերակառուցված) այս ամրոցը վեր է խոյանում Ասսիզի լեռից: Այսօր այն ավիրված է, սակայն այնտեղից բացվում է քաղաքի և Ումբրիական հովիտների գեղեցիկ տեսարանը:
7 Օդեսկալչի ամրոց, Բռաչիանո
15-րդ դարի այս ամրոցը Հռոմից 30 կմ. Հեռավորության վրա է գտնվում: Այն պապական երկու տոհմերի (Բորջիաների և Օրսինիների) նստավայրն է եղել: Վերջերս այնտեղ անցկացվոում են նշծանավոր մարդկանց հարսանիքներ, այդ թվում` Պետրա Էկլեստոնի այս ամառ տեղի ունեցած հարսանիքը, որի վրա ծախսվել է 8 միլիոն դոլար:
8 Կաստել դել Օվո, Նեապոլ
Այս ամրոցի անունը, որը թարգմանաբար նծանակում է «Ձվերի ամրոց», գալիս է մի առասպելից, ըստ որի Վերգիլիոսը տաճարի հիմքերում մի մոգական ձու է դրել, որպեսզի ամրոցը մշտապես բարվոք վ իճակում մնա: Սա սոսկ անհավանական առասպել է: Սակայն հայտնի փաստ է, որ ամրոցը կառուցվել է նորմանդացիների կողմից 12-րդ դարում: Այն Նեապոլի երեք ամրոցներից մեկն է: Հարկ է նշել, որ դրանք երեքն էլ տեսարժան ամրոցներ են:
9 Ֆենիսի ամրոց, Վալե դը Աոստա
Ալպերի մերձակայքում գտնվող փոքրիկ գյուղով շրջապատված Ֆենիսի ամրոցը կառուցվել է դեռևս 13-րդ դարում և վերակառուցվել 14-15-րդ դարերում: Ներսում դուք կարող եք տեսնել որմնանկարներ, որոնց վրա պատկերված է, թե ինչպես է Սուրբ Ջորջը սպանում վիշապին, ինչպես նաև այլ դեկորացիաներ, որ պատկանել են այստեղ ապրած ազնվականների ընտանիքին:
10 Կաստելյո Սառաչենո, Տաորմինա, Սիցիլիա
Սիցիլիայի Տաորմինա քաղաքն առանձնանում է ոչ միայն իր գեղատեսիլ ավիրակներով, այլև 10-րդ դարում մահմեդական զավթիչների կողմից կառուցված ամրոցով: Հետագայում այն շահագործվում էր իբրև վանք: Ներկայումս դուք չեք կարող մուտք գործել այս ամրոց, սակայն դուք կարող եք հիանալ նրա գեղեցիկ պատկերով: