Հաջողությունը երբեմն հավասարաչափ չի բաշխվում ընտանիքի անդամների միջև: Ներկայացնենք աստղային քույրերին և եղբայրներին:
Էմմա Ուոթսոնը հաճախ է իր հետ երեկույթների տանում եղբորը` Ալեքսին:
Երկու երիտասարդ տաղանդավոր երգչուհիներ նույն ընտանիքից` Ջեսիկա և Էշլի Սիմփսոն:
Ջենիֆեր Լոպեսն ու իր կրտսեր քույր Լինդին:
Անջելինա Ջոլին եղբոր` Ջեյմս Հեվեն Վոյտի հետ:
Փերիս և Նիկի Հիլթոնները հսկայական կայսրության ժառանգներն են: Մանկուց աղջիկները շատ տարբեր են եղել, բայց չնայած դրան հիանալի ընկերուհիներ են: Տարիների հետ նրանց բնավորությունների և նպատակների տարբերությունն ավելի ակնհայտ է դարձել. քույրերն ավելի հազվադեպ են հանդիպում, քանի որ ամեն մեկն իր կյանքն ունի:
Պենելոպե Կրուզն ունի քույր` Մոնիկան, ով անցյալ տարի քրոջ հետ մասնակցել է Mango-ի գովազդային արշավին: Աղջիկներն արտաքնապես շատ նման են, բայց հաջողության հարցում նրանք անհավասար են` մեկը Պենելոպե Կրուզն է, մյուսը` Պենելոպեի քույրը:
Բեյոնսե և Սոլանժ Նոուլսներ: Այս տարվա հունիսին Սոլանժը ոճային կտրուկ փոփոխությունների դիմեց: Նա կարճ կտրեց մազերը, բայց թե ինչի հետ էին կապված այդ փոփոխությունները, դեռ անհայտ է:
Ցավոք Ջուլիա Ռոբերտսը չի շփվում իր եղբոր` Էրիկի հետ: Նրանց թշնամանքի պատճառներից մեկն այն է, որ Ջուլիան ավելի հաջող կարիերա ունի, քան եղբայրը, ով նույնպես դերասան է:
Ռիհաննան երկու եղբայր ունի` Ռորի և Ռաջադ: Լուսանկարում Ռաջադն է:
Ահա աստղային բարեկամության ևս մի քանի լուսանկար:

Նիկոլ և Անտոնիա Քիդման

Հիլարի և Հեյլի Դաֆֆ

Ջեյմի Լին և Բրիտնի Սփիրս

Արքայազներ Ուիլյամ և Հարրի

Ալեք, Դենիել, Ուիլյամ և Սթիվեն Բոլդուիններ

Քիմ Քարդաշյանի եղբայրն ու քույրերը` Ռոբերտ, Կորտնի, Կենդալ, Քայլի և Քլոե

Ջեք և Քելլի Օզբորններ



