Akopian_2011Footsport.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է է ռուս անվանի շախմատիստ Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որի 150 մասնակիցների թվում են նաև մի խումբ հայ շախմատիստներ: Մեկնարկային 3 հաղթանակներից հետո Հայաստանի հավաքականի անդամ, փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 4-րդ մրցափուլում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով:

Քաթարցի Ալ-Մոդհիակի Մոհամադին հաջողվեց  սև խաքարերով դիմակայել հայ շախմատիստի ճնշմանը և վաստակել կես միավոր: Այս մրցափուլից հետո  մրցաշարային աղյուսակը գլխավորում են  ռուսաստանցիներ Մատլակովը, Կոկարևը, բելառուս Ժիգալկոն և իսպանացի Կորնեևը, որոնք վաստակել են 4-ական միավոր: Հակոբյանը 3,5 միավորով հաջորդում է առաջատարներին:

Նույնքան միավոր է վաստակել նաև ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը: Զավեն Անդրիասյանն ունի 3 միավոր և 16-րդ հորիզոնականում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել