Ես այս կյանքում շատ բան եմ տեսել․ տեսել եմ պատերազմ և խաղաղություն, հաղթանակ և պարտություն, տեսել եմ հերոսություն և դավաճանություն, համեստություն և ամբարտավանություն, տեսել եմ նվիրվածություն և ուրացում, հավատ և հիասթափություն, համազգային վերելք և ծանր անկում։
Ես բռնել եմ ռազմաճակատում ծանր վիրավորումից մահացող տղաների ձեռքերը և գրկել մեր նահատակ տղաների նորածին զավակներին։ Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ և ընդունել եմ որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել իմ երկրի և ժողովրդի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/reel/1427222435379354
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



