Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ԱԱ-2014-ի շրջանակում՝ Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների դեմ կայանալիք հանդիպումներից առաջ, «Սպորտ էքսպրեսսին» տված հարցազրույցում, ասել է, որ իր մասնակցությունը առաջիկա խաղերին՝ դեռ հարցականի տակ է:

Դարպասապահը վնասվածք էր ստացել «Չեխիայի» դեմ արտագնա խաղում (1:2) և չի մասնակցել Դանիայի հետ՝ Երևանում կայացած մրցավեճին (0:1):

«Օրեցօր, ինձ ավելի լավ եմ զգում, ապաքինվում եմ: Սակայն, պետք է խոստովանել, որ բավական տհաճ վնասվածք է: Մարզվում եմ ընդհանուր խմբում, մինչ այս՝ մեկ շաբաթ մարզվել եմ նաև «Դինամոյում»:

Մարզավիճակ եմ հավաքում, պատրաստվում եմ, իսկ թե ո՞վ կխաղա բուլղարացիների դեմ խաղում՝ կորոշեն մարզիչները: Հայաստանի հավաքականը դեռ տեսական շանսեր ունի՝ խմբում երկրորդ տեղը գրավելու համար և մենք պետք է պայքարենք այդ հնարավորության համար: Ցանկանում ենք ռևանշի հասնել Սոֆիայում կրած պարտության դիմաց, առավել ևս, որ այդ խաղից հետո իր ֆուտբոլային կարիերան է ավարտել Սարգիս Հովսեփյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել