«Այդ օրը ամուսնուս հորեղբայրը և նրա որդին, լինելով թմրանյութի ազդեցության տակ, հարձակվեցին մեզ վրա։ Նրանց մոտ նույնիսկ դանակ կար, որով մեզ սպառնացին։ Մենք ստիպված դիմեցինք ոստիկանություն։ Նրանք նաև կոտրեցին մեր տան լուսամուտներից մեկի ապակին։ Նրանց նման վարքագիծը մեզ համար ոչ միայն անհասկանալի էր, այլև՝ անընդունելի, քանի որ իրավիճակը կարող էր շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ»։
Իրինայի խոսքով՝ առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նշված անձինք, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, վարում են նաև տաքսի ծառայության ավտոմեքենա։
«Հուսով ենք, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն և մեր նկատմամբ որևէ ոտնձգություն չլինի»,– հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/04/05/1302889
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



