Lragir.am-ը գրում է.

Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների և լեռնագնացների օրը, կան նաև լեռնագնացությանը նվիրված միջազգաին օրեր:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Լիբանանի և այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը:

Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը:

Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների և լեռնագնացների օր սահմանելու նպատակով Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

Այսպիսով, ամեն տարի այս տոնը նշելու համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ, մեզ կմիանան տարբեր երկրներում ապրող հայ լեռնագնացները:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել