1in.am-ը գրում է.
Նախաճաշը սնունդ ընդունելու օրվա ամենակարևոր հատվածն է, որը ազդում է մեր ինքնազգացողության ու աշխատունակության վրա:
Սակայն աշխարհի տարբեր վայրերում ճիշտ սնվելու հասկացությունը կտրականապես տարբերվում է միմյանցից՝ գրում է mirfactov.com-ը: 
Ավստրալիա. վարսակաձավարի փաթիլներ ու տոստեր:
Բրազիլիա. ապխտած միս, հաց ու կաթով սուրճ:
Չինաստան. նախաճաշերը տարբեր են՝ կախված շրջանից, սակայն առավել տարածված է պելմենիների նման ուտեստը: 
Կոլումբիա. Բոգոտայի համար ավանդական չանգուա ապուր, որի պատրաստման համար օգտագործվում է կաթ, կանաչ սոխ ու ձու: 
Կուբա. կաթով սուրճ ու տոստադա՝ յուղով տապակած հաց: Հացն ընդունված է թաթախել սուրճի մեջ: 
Անգլիա. ձվածեղ, բեկոն, լոբի ու սունկ:
Ֆրանսիա. կրուասան ու սուրճ
Գերմանիա. սառը միս, երշիկ, տեղական պանիր, հաց:
Հնդկաստան. Իդլի լոշեր՝ երկրի հարավային շրջանների ավանդական ուտեստը: Այն պատրաստվում է բրնձից ու սև ոսպից ու մատուցվում է համեմունքներով:
Իտալիա.Կապուչինո՝ քաղցրաբլիթով: 
Ճապոնիա. միսո ապուր, շոգեխաշած բրինձ, ճապոնական թթու:
Մարոկկո. Նախաճաշ՝ հացով, կարագով ու ջեմով:
Նիգերիա. տարբեր էթնիկական խմբեր ունեն տարբեր նախաճաշեր: Սակայն տարածվածներից է մոի-մոին: Դա լոբուց պաստա է, որը փաթաթում են տերևների մեջ ու եփում գոլորշու վրա: 
Պորտուգալիա. կրուասաներ կամ հաց՝ ջեմով կամ պանրով և սուրճ:
Թուրքիա. հաց, պանիր, ձիթապտուղ, ձու, պոմիդորներ, վարունգ, ջեմ, մեղր, նաև սուջուխ ու թեյ:
Միացյալ Նահանգներ. սովորույթները տարբեր վայրերում տարբեր են, սակայն առավել տիպիկ նախաճաշ է համարվում ձուն, հաստ բլիթները, բեկոնը կամ եգիպտացորենի փաթիլները: