Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Ինգա Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա-Թոթովենցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Բ.-ին պատկանող «Opel Astra» և 53-աշյա Համլետ Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/03/31/1302553
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



