Ilur.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Տ. Սարգսյանը: Նիստը տեղի է ունեցել «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում, ինչի առիթով բոլոր մասնակիցները եղել են զինվորական համազգեստով՝ անգամ Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը: Կարելի է միայն պատկերացնել, թե այս «ռազմահայրենասիրական» ներկայացման համար որքան գումար է հատկացվել՝ բոլոր մասնակիցների համար առանձին-առանձին, իրենց չափսերին համապատասխան համազգեստ կարելու համար: Բայց սա դեռ հարցի մի կողմն է: Հիմնական խնդիրն այն է, որ զինվորական համազգեստով նիստ անցկացնող և տեսախցիկների առաջ կեցվածք ընդունող պաշտոնյաների գերակշիռ մասը բանակում նույնիսկ չի էլ ծառայել: Այսինքն՝ նրանցից շատերի համար զինվորական համազգեստ հագնելը և դրանով նիստին մասնակցելը էկզոտիկ մի երևույթ է: Տվյալները վերցված են պաշտոնյաների կենսագրություններից, որոնք հասանելի են Կառավարության կայքում:
Ահա նրանց ցանկը.
Վարչապետ Տիգրան Սարգսյան- Չի ծառայել
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան- Ըստ էության՝ չի ծառայել. 2000–2003 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ
Փոխվարչապետ Արմեն Գևորգյան- Չի ծառայել
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան - Չի ծառայել
Գյուղնախարար Սերգո Կարապետյան- Չի ծառայել
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան- Չի ծառայել
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան- Չի ծառայել
ԿԳ նախարար Արմեն Աշոտյան- Չի ծառայել
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյան- Չի ծառայել
ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյան- Չի ծառայել, բայց զինապարտ է
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան- Չի ծառայել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան- Չի ծառայել
***
Պնախարար Սեյրան Օհանյան- Ծառայել է
Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Արտեմ Ասատրյան- 1994-1995 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան - Ծառայել է որպես բժիշկ, զինվորական ամբիոնի շրջանավարտ
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան- 1988-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
ԱԻ նախարար Արմեն Երիցյան- 1978-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան- 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան- 1979-81թթ - պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ