Յուղազերծված յոգուրտն ավելի է գիրացնումDoctors.am-ը գրում է.

Յուղազերծված յոգուրտն ավելի շատ է նպաստում  գիրացմանը, քան անարատ կաթից ստացված յոգուրտը: Այդ մասին են վկայում Սթենդֆորդի(ԱՄՆ) համալսարանի գիտնականների կողմից կատարված հետազոտության արդյունքները: 

Մասնագետները պնդում են, որ բացակայող ճարպերի փոխարինման համար ավելացվող շաքարը և այլ հավելումներն առաջացնում են անընկալունակություն ինսուլինի նկատմամբ, ինչն էլ հանդիսանում է ճարպակալման հիմնական պատճառ: 

 Գիտնականների կարծիքով՝ այս միտումը վերաբերում է սննդամթերքի բոլոր յուղազերծված տարբերակներին՝ սկսած նախաճաշերից մինչև աղցանները,որոնք հաճախ թյուրիմացաբար համարվում են ավելի օգտակար, քան դասական կերակրատեսակները: 

Ըստ մասնագետների՝ յուղազերծված ելակի յոգուրտը կարող է պարունակել միայն  2% ճարպ և միևնույն ժամանակ 17գրամ շաքար, այսինքն՝ կնոջ համար նախատեսված շաքարի մեկօրյա նորմայի մեկ երրորդ մասը: 

Եգիպտացորենի օշարակը, որը լայնորեն կիրառվում է ճարպի ցածր բաղադրությամբ մթերքների մեջ վերջինիս համը բարելավելու նպատակով, պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, հետևաբար, այն վտանգավոր է առողջության համար:  

Գիտնականները նախազգուշացնում են, որ փաթեթավորման վրա "յուղազերծված" կամ "ցածր կալորիականությամբ" գրառումները տեսնելիս պետք է հիշել, որ տվյալ ապրանքը չարժե գնել և խորհուրդ են տալիս ավելի ուշադիր ընթերցել գնվող նյութի բաղադրությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել