1in.am-ը գրում է.
Շինարարության աճ այս տարի չի էլ սպասվում: Այս տարվա կտրվածքով շինարարության անկումը կլինի 4.5 տոկոս: Սա կառավարության ծրագրած ցուցանիշն է: 2013թ.-ը բոլոր ոլորտները կփակեն աճով` բացառությամբ շինարարության: Առաջատար համարվող արդյունաբերության աճը կլինի ընդամենը 3 տոկոս, գյուղատնտեսության աճն էլ 4.7 տոկոս: Ավելի արագ կաճեն ծառայությունները` 6 տոկոսով:
Շինարարության աճ կառավարությունը սպասում է 2014թ.-ին: Եկող տարի այս ոլորտի աճը կլինի 3 տոկոս: Այս կանխատեսումը պայմանավորված է արտադրողական ներդրումների ավելացման միտումով: Իհարկե ըստ կանխատեսման այս ոլորտի աճը կլինի ամենադանդաղը: Կառավարությունը սպասում է, որ 2014թ.-ին արդյունաբերության աճն ավելի քան կրկնապատկվի` դառնալով 7 տոկոս: Այս աճի կանխատեսումը կառավարությունը բացատրում է ճյուղում ներդրումների և արտահանման խրախուսմանը միտված իր քաղաքակա¬նու-թյամբ, բացի դրանից գործադիրը գտնում է, որ ճյուղի աճին էականորեն կնպաստեն գործարար միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման շարունակական ծրագրերը, որոնք միտված են ճյուղի արտադրական ներուժի մեծացմանը: Գյուղատնտեսության աճը կլինի 5 տոկոս, իսկ ծառայություններինը` 5.2 տոկոս: