168.am-ը գրում է․

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Kyodo News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մի քանի երկրներ փորձում են միջնորդել հակամարտության դադարեցմանը, սակայն Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է «պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում»:

Միաժամանակ նա նշել է, որ Թեհրանը «բաց է ցանկացած նախաձեռնության համար» և պատրաստ է քննարկել առաջարկները։

Արաղչին նաև նշել է, որ, չնայած շարունակական դիվանագիտական ջանքերին, Միացյալ Նահանգները դեռևս չի ցուցաբերել իրական կարգավորման հասնելու պատրաստակամություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել