ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգային ծառայությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ֆուրշետի կազմակերպման համար պայմանագիր է կնքել «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ։
Ֆուրշետը մատուցվել է 200 անձի համար Բաղրամյան 26-ում և Զվարթնոց օդանավակայանում՝ 50 անձի համար։ Հյուրասիրությունը ներառել է թխվածքի տեսականի, չիր-չարազեղեն, սեզոնային մրգեր, տաք ու սառ ուտեստներ, այդ թվում՝ խորովածի տեսականի, ձկան տեսականի, գյուղական կարտոֆիլ, պանրի ու զեյթունի տեսականի, բնական և գազավորված ըմպելիքներ և այլն։ Այս ծառայության մատուցման դիմաց բյուջեից վճարվել է 11,112,600 դրամ։
Նշենք, որ «Բլիզարդ» ՍՊԸ-ն, որն էլեկտրոնային ռեգիստրի համակարգում գրանցվել է 2005 թվականից, պետգնումներում ակտիվություն է սկսել ցուցաբերել 2018 թվականից: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արմենուհի Խաչատրյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել