1in.am-ը գրում է.

Ուկրաինայի հավանական անդամակցումը ԵՄ-ի հետ Ազատ առևտրի գոտուն կարող է վնասել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններին, քաղաքական ոլորտում խնդիրներ չեն լինի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ուկրաինայի հավանական անդամակցումն Ազատ առևտրի գոտուն նշանակո՞ւմ է օտարացում Ռուսաստանից, Պուտինը նշել է. «Չենք կարծում, որ դա կնշանակի օտարացում: Ինչպես էլ մենք շարժվենք, ամեն դեպքում՝ ինչ-որ տեղ կհանդիպենք, հարցն այդ ուղու գնի և դրա արդյունավետության մեջ է»: 

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ նման միության ստեղծման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել իր շուկան պաշտպանելու համար: Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային կառավարական մակարդակով խորհրդակցություն անցկացնել՝ մինչ Ազատ առևտրի գոտուն անդամակցելու մասին որոշում կայացնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել