2001 թ.-ի սեպտեմբերի 11-ից 4 շաբաթ անց զորքեր ուղարկվեցին Աֆղանստան հարձակմանը հակահարված տալու, Օսամա Բին Լադենին գտնելու և թալիբան զինվորներին արմատախիլ անելու առաքելությամբ: 2008 թվականը Աֆղանստանի կոալիցիոն ուժերի համար ամենամահաբեր տարին էր 2001 թվականի գրավումից ի վեր: Ստորև ներկայացված է լուսանկարների շարք, որում պատկերված են Աֆղանստանում վերջին 7 տարիների ընթացքում ծառայած կոալիցիոն զորքերը:

Captured Blog: Seven Years 

Հրետանաձիգը նստած է ԱՄՆ բանակի «CH-47 Chinook»-ի հետևում որպես ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի ուղղաթիռի անձնակազմի անդամ: Լուսանկարն արվել է  2005 թվականի ապրիլի 13-ին`Ռամսֆելդի` Աֆղանստանի Ղանդահար քաղաք կատարած այցելության ժամանակ: (GERALD HERBERT/AFP/Getty Images) # 

Captured Blog: Seven Years

2007 թվական, մայիսի 6: «Հրաձիգների թիկնազոր» զորագնդի  բրիտանացի զինվորը ծխախոտ է ծխում Դելիի պարեկային կետում, որը գտնվում է Աֆղանստանի Գարմսիր գավառում: Բրիտանական զորքերը մարտական գործողությունների առաջին գծում են` փորձելով ճնշել թալիբ ապստամբների փորձերը` Հարավային Աֆղանստանի վերահսկողությունը կրկին իրենց ձեռքն առնելու համար: (Photo by Marco Di Lauro/Getty Images) # 

Captured Blog: Seven Years

Գյուղի ծերունին հրաժեշտ է տալիս ամերիկացի զինվորին 2006 թ.-ի հոկտեմբերի 22-ին Աֆղանստանի արևելյան հատվածում գտնվող Գայան քաղաքում զինվորականների և տեղի առաջնորդների միջև կայացած հանդիպումից հետո: ԱՄՆ զինծառայողներն այնտեղ պարբերաբար հանդիպում են տեղի ազդեցիկ աֆղանների հետ` նրանց մտահոգությունները լսելու և թալիբների գործողությունների մասին նրանցից տեղեկատվություն ստանալու համար:  (Photo by John Moore/Getty Images) #

Captured Blog: Seven Years

2006 թ.-ի հունիսի 23-ին ամերիկյան ուժերն անցնում են Աֆղանստանի Զաբուլ նահանգի մերձակայքում գտնվող անջրդի վայրերով: 4-րդ հետևակային գնդի 2-րդ գումարտակի զորքերը վերադառնում էին երկու շաբաթ թալիբ ապստամբների դեմ կռվելուց հետո: (Photo by John Moore/Getty Images) #

Captured Blog: Seven Years

2008 թ. մայիսի 3: Ամերիկացի զինվորը «Marine Chinook» ինքնաթիռի հետևի մասում նստած սլանում է  Քաբուլի հարավարևմտյան հատվածում գտնվող Հելմենդ շրջանի Կեմպ Բաստիոնով: Մոտ 3000 բրիտանացի զինվորներ, դանիացի, էստոնացի, չեխ և ամերիկացի զինվորների հետ միասին հանգրվանել են Կեմպ Բաստիոնում: Թալիբ գրոհայինները զավթել էին Աֆղանստանի օպիումի արտադրանքի հիմնական աղբյուրը հանդիսացող Հելմենդը: (MASSOUD HOSSAINI/AFP/Getty Images) #

Captured Blog: Seven Years

ԱՄՆ բանակի կապրալ Սեն Ռիսը պատկերված է բունկերում մի քանի ծառայակիցների հետ միասին 2006 թ.-ի հոկտեմբերի 23-ին Արևելյան Աֆղանստանի Պակտիկա գավառի Թիլման ճամբարում տեղի ունեցած հրթիռային հարձակման ժամանակ: Դա երկրորդ օրն էր, ինչ թալիբան գրոհայինները սկսել էին ռմբակոծել ճամբարը: Այնուամենայնիվ ոչ ոք չէր վիրավորվել: Ամերիկյան զորքերն ի պատասխան հրետանային կրակահերթ սկսեցին: (Photo by John Moore/Getty Images) #

Captured Blog: Seven Years

2006 թ. հունիսի 12: ԱՄՆ բանակի գեներալ Փոլ Կալբոսը և Աֆղանստանի ոստիկանության գեներալ Դալութ Զի Էսմաթոլահը նստած են սովետական ժանգոտած տանկի վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի Ղանդահարի արևմուտքում ընկած Փանջվայ: Կոալիցիան և Աֆղան ուժերը նոր գրոհ ձեռնարկեցին թալիբ գրոհայինների դեմ Փանջավիում, և երկու կանադացիներ կռվի ընթացքում վիրավորվեցին: (Photo by John Moore/Getty Images) #

Captured Blog: Seven Years

ԱՄՆ բանակի 2-506 հետևազորի զինվորները և Աֆղանստանի ազգային ոստիկանությունն ու բանակը պատկերված են ավիրակների և փոշու մեջ, որ բարձրացել են «UH-47 Chinook» ինքնաթիռի վայրէջքի ժամանակ: 2008 թ.-ի նոյեմբերի 22-ին ինքնաթիռը ժամանել էր «Շիր Պաչա» օպերացիայի երրորդ օրը նրանց այնտեղից Դերեժդա հովիտ տեղափոխելու համար: Ամերիկացի զինվորները, որոնց միացել էր Աֆղանստանի ազգային բանակը, Սպիրա լեռներում ձեռնարկեցին «Շիր Պաչա» օպերացիան: (DAVID FURST/AFP/Getty Images) #

Captured Blog: Seven Years

Աֆղանստանի Մուս Քալա քաղաքի շրջանային խորհրդի անդամները 2006 թ.-ի մարտի 23-ին ճաշում են բրիտանական և ամերիկյան պատվիրակությունների հետ Մուս Քալայում:  (Photo by John Moore/Getty Images) #

Captured Blog: Seven Years

2008 թ.-ի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ բանակից 21-ամյա Քայլ Ստիվենսոնը առաքելություն կատարելիս անցնում է Արևելյան Աֆղանստանի Կորնեգալ հովտի հարակից գյուղով, որպեսզի ուսումնասիրի թալիբանյան զորքերի դիրքերը: Ամերիկացի զինվորները գրավեցին ռազմավարական նշանակություն ներկայացնող լեռան գագաթը, ինչից հետո թալիբան գրոհայինները գնդակահարեցին նրանց: Դրան հետևող կրակահերթերի ընթացքում ոչ մի ամերիկացի չի վիրավորվել, իսկ թալիբների կրած վնասները հայտնի չեն:  Կորգենալ հովիտը աֆղանական պատերազմի ամենածանր մարտերի կենտրոնն է եղել: (Photo by John Moore/Getty Images) #

Captured Blog: Seven Years

2008 թ. հոկտեմբերի 21: Արևելյան Աֆղանստանում տեղակայված Քունար գետի վրայով թռչող Ամերիկյան բանակի ինքնաթիռից երևում է լուսաբացը:  Ամերիկյան զորամիավորումներն այնտեղ ներգրավված են թալիբ գրոհայինների դեմ կատաղի մարտերի մեջ: (Photo by John Moore/Getty Images) #

Captured Blog: Seven Years

2008 թ. նոյեմբերի 15: «Ռադու Բարք» օպերացիայի 5-րդ օրը ԱՄՆ բանակի 101-րդ օդային դիվիզիայի 2-506 հետևազորի զինվորները և Աֆղանստանի ազգային բանակի զինվորները փորձում են պատսպարվել փոշուց և ավիրակներից: «CH-47 Chinook» ինքնաթիռը վայրէջք է կատարում նրանց օպերացիոն բազա փոխադրելու համար: Օպերացիան անցկացվում է Սպիրա լեռներում, որոնք գտնվում են Աֆղանստանի և Պակիստանի սահմանից 5 կմ. հեռավորության վրա:  (DAVID FURST/AFP/Getty Images) #

Captured Blog: Seven Years

2006 թ.-ի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ բանակի սերժանտ Մեթյու Հենդրիքսոնը Աֆղանստանի արևելքում գտնվող Պակտիկա գավառի դիտակետից զննում է Պակիստանը: Առաջավոր պահակակետը, գտնվելով Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանից ընդամենը 800 մետր հեռավորությաան վրա, հաճախ է դառնում թալիբան ուժերի գրոհների թիրախը: (Photo by John Moore/Getty Images) #

Captured Blog: Seven Years

2006 թ. հոկտեմբերի 20: Մի ամերիկացի զինվոր ձեռքում պահում է ամերիկյան բանակի ձեռքի նռնակ, որի վրա մի զինվոր գրել է «Անվճար ուղևորություն Ալլահի մոտ»: Նկարն արվել է Աֆղանստանի Պակտիկա գավառում գտնվող դիտակետում:   Թալիբան գրոհայինների մեծամասնությունը համոզված է, որ իրենք մղում են ջիհադի սրբազան պատերազմը Աֆղանստանում հաստատված այն մադկանց դեմ, որոնք մահմեդական չեն: Նրանք նաև հավատացած են, որ ջիհադում մահացողները հավերժական կյանք կգտնեն դրախտում: (Photo by John Moore/Getty Images) #

Captured Blog: Seven Years

2008 թ.-ի հոկտեմբերի 28-ին Կորնեգալ հովտում ԱՄՆ բանակի ծառայող 21-ամյա Քեվին Յեթմենը զննում է թալիբների պահակակետերը: 

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven YearsCaptured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Captured Blog: Seven Years

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել