Միայն Մասիս Ոսկանյանը չի մասնակցել առաջին պարապմունքինPanorama.am-ը գրում է.

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որով մեր ընտրանին սկսեց նախապատրաստությունը հոկտեմբերի 11-ին և 15-ին կայանալիք Հայաստան-Բուլղարիա և Իտալիա-Հայաստան հանդիպումներին: Հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում էր միայն Մասիս Ոսկանյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մնացած բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ էին և լիարժեք կերպով մասնակցեցին մարզմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել