Tert.am-ը գրում է.

Վրաստանը կարող է վերանայել իր մասնակցությունը Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին, հայտնում է«Նեզավիսիմայա գազետա»-ն` վկայակոչելով այդ երկրի կառավարության երեկ տարածած հայտարարությունը:

Հնարավոր է նաև համարվում, որ վրացիները հանդես գան ոչ թե իրենց, այլ Միջազգային օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո: Այդ կերպ վարվել են մի շարք երկրներ 1980թ. Մոսկվայում անցկացված Օլիմպիադայի ժամանակ` բողոքելով Աֆղանստան խորհրդային զորքերի մուտքի դեմ:

Սակայն, ինչպես գրում է թերթը, դա քիչ հավանական է, քանի որ Վրաստանում ձմեռային մարզաձևերն այնքան էլ զարգացած չեն, որպեսզի Վրաստանը «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսից հեռուն գնա և հաղթելու դեպքում դրոշ ծածանի. ներկա դրությամբ հաստատված է Վրաստանից 4 մարզիկի մասնակցություն:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում բոյկոտել Սոչիի օլիմպիադան՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում եղած պատերազմների, ինչպես նաև 19-րդ դարում Ռուսական կայսրությունում չերքեզների ցեղասպանության համար: Իսկ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ Վրաստանը կմասնակցի, ինքն էլ կգնա խաղերի բացմանը, եթե հրավիրեն:

Սակայն Վրաստանի իշխանությունների համբերության բաժակը լցվեց, երբ օլիմպիական կրակի էստաֆետին մասնակցեց Հարավային Օսիայի պատերազմի մասնակից, Ռուսաստանի հերոս Իվան Նաչաևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել