1in.am-ը գրում է.
Իրանցի փորձագետները որոշել են ԱԷԿ-ների տեղակայման վայրերը, որոնք Թեհրանը մտադիր է կառուցել Պարսից ծոցի և Կասպից ծովի ափերին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Սալեհին, որը նախկին վարչակազմում զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, նշել է, որ Թեհրանը նախընտրությունը տալիս է հարավային ուղղությանը: Նման նախընտրությունը նա մեկնաբանել է այն բանով, որ նոր ԱԷԿ-ները կլինեն երկակի նշանակության օբյեկտներ: Բացի էլեկտրաէներգիայի մշակումից, դրանք կօգտագործվեն աղազերծման սարքերի էներգետիկ ապահովման համար:
«Վերջին նշանակությունը մասնավորապես ակտուալ է Իրանի հարավային մարզերի համար, որոնք կլիմայական պայմանների պատճառով ունեն քաղցրահամ ջրի պակաս»,- մեկնաբանել է Սալեհին: