Թաղապետարաններում խնդիր կա, որ կցանկանայի ուշադրություն դարձնեին պատկան մարմինները և լուծում տային այս խնդրին:Ես այսօր գնացել էի մեքենայի հերթական գույքահարկի վճարումը կատարելու, որպեսզի ձեռք բերեմ տեխզննման կտրոնը և այս գործընթացը լինում է ամեն տարի` սկսած 2006թ-ից, երբ ձեռք բերեցի մեքենա:2011թ-ին ես վաճառեցի մեքենաներիցս մեկը և գնեցի մեկ ուրիշը և նույնպես մինչ օրս ամեն տարի վճարում եմ գույքահարկը:Հերթական այցը այսօր էր, երբ շատ անսպասելի տեղեկացա, որ իմ նախկինում վաճառած մեքենայից 51.000 դրամ պարտք ունեմ ներառյալ տուգանքները:Ես վստահեցրեցի, որ չի կարող մինչև 2013թ-ը պարտք լինի, քանի որ այդ մեքենան վաճառել եմ 2011թ-ին և անվանափոխություն է կատարվել:Գնացինք բաժնի ղեկավարի մոտ և պարզեցինք, որ իրականում ես վաճառել եմ մեքենան 2011թ-ին, բայց ինձ ասացին, որ 2010թ-ի և 2011թ-ի մինչև 8-րդ ամիս պարտքը վճարված չէ` ինչպես նաև տուգանք է ավելացել:Ես համաձայնվեցի, որ չի վճարվել, բայց զարմացա, որ երկու տարի է ես գնում եմ նույն բաժին, վճարում եմ մյուս մեքենաներիս գույքահարկերը և մինչև այսօր ինձ չեն իրազեկել, որ ես պարտք ունեմ և դրան գումարվել է տուգանքը:Հարց ուղղեցի աշխատակցին, թե ինչու այս երկու տարվա մեջ ես չեմ իրազեկվել` այդ թվում երկու անգամ գույքահարկ եմ վճարել իմ անունով և էլի չեք տեղեկացրել:Աշխատակիցը ասաց, որ նոր աշխատող է և այդ հարցող կարող եմ խոսել բաժնի ղեկավարի հետ: Մտա բաժնի ղեկավարի մոտ և նույն հարցը ուղղեցի նրան
-Ինչու, ինչ որ կերպ` ես, որպես քաղաքացի իրազեկված չեմ իմ պարտքի վերաբերյալ
-Պատասխան` մեր գործառույթների մեջ չի մտնում իրազեկելը քաղաքացուն
-Այսինքն դուք փոստով կամ այլ կերպ չեք տեղեկացնում?
-Ոչ
-Իսկ կասեք, թե ինչու իմ հերթական այցերի ժամանակ, երբ վճարել եմ գույքահարկ 2010,2011,2012թթ.-ին մյուս մեքենաների համար, ինձ չեք տեղեկացրել
-Մենք պարտավոր չենք, դուք ձեր պարտքերը հարցրեք: Մենք կարող ենք 10 տարի Ձեզ ոչինչ չասել, մենք նման պարտավորություն չունենք:
Հիմար պատասխան, բայց այնուամենայնիվ շնորհակալություն հայտնեցի և դուրս եկա: Կողքս կանգնած էր մի ուրիշ քաղաքացի, ով նույն խնդրով բողոքում էր, որ իրենք տեղյակ չեն եղել և այսօր նրանց անակնկալ տուգանք են ներկայացնում նույն թաղապետարանում:
Ինչպես տեսնում ենք խնդիրը կա և սրան լուծում է հարկավոր, կամ թաղապետարանի աշխատակիցների մեղքով է նման բան եղել, որ չեն տեղեկացրել քաղաքացուն, կամ մուծման ձևը սխալ է և փոփոխություններ են պետք:Սա շատ հեշտ լուծվող խնդիր է և շուտ լուծում է պահանջում, որ քաղաքացին տուգանք չվճարի թաղապետարանի աշխատակիցների սխալ աշխատանքի համար:Այստեղից պետք է վերացվի մարդկային գործոնը, որպես իրազեկում քաղաքացուն աշխատակցից կախված չլինի, օրինակ` կարող են կիրառել հետևյալ ձևը, մեքենան վաճառելու ժամանակ պահանջվի գույքահարկի զրոյական թուղթ քաղաքացուց և քաղաքացին անակնկալի չի գա մի քանի տարի հետո:Խնդիրը կա, լուծումը առաջարկեցի, խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հարցին, որ մյուս քաղաքացիները նման խնդիր չունենան հետագայում, իսկ ովքեր վաճառել են իրենց մեքենան, թող գնան և թաղապետարանից հարցնեն` արդյոք իրենք պարտք չունեն, որ հետո անակնկալի չգան: Ի դեպ այս դեպքը եղավ Արաբկիրի թաղապետարանում:Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել