Սրանից մի քանի օր առաջ գրել էին, որ Պոլիտեխնիկում՝ չնայած վարձերի թանկացմանը, կրճատվել են աշխատավարձերը ու մատնանշել էին իրավիճակի ոչ տրամաբանական լինելը: Հետո, օրերս լուրեր էլ կարդացի, որ Պոլիտեխնիկում սկսվել է ռեկտորի հրաժարականը պահանջող ստորագրահավաք, իսկ այսօր կարդալով ռեկտորի հարցազրույցը, կախված այս թեմաների հետ, հասկացա, թե ինչու...
Ուրեմն, պարզվում ա ստանդարտ կռուտիտներից ա. նոր սարքավորումներ ենք առել, նոր տարածքներ ես սարքել փող ա պետք, իսկ էդ ՉՆՉԻՆ թանկացումը ոչ մեկին էլ չի խանգարի: Դե աշխատավարձերի պահով էլ էլի արդար է. երկու տարի բարձրացրել են, հիմա էլ իջեցնում են, հիմնվել ոչ լսարանային ու լսարանային դասաժամերրի քանակի վրա:
Որպեսզի հասկանաք էս մարդու ադեկվատության սանդղակի ցածրությունը, սենց ասեմ. Պոլիտեխնիկում էդ վարձի ՉՆՉԻՆ թանկացումը կազմում է 26-72000 դրամ: Աչքիս չնչինության մասին նման պատկերացումներով, ռեկտոր Արա Ավետիսյանին հրավիրեն կառավարություն՝ մինիստրի պաշտոն ստանալու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: