1in.am-ը գրում է.
Քնի «ավելցուկը» պակաս վտանգավոր չէ քնի պակասից՝ պարզել է ամերիկացի գիտնականների հետազոտությունը: Այս մասին հայտնում է Sleep պարբերականը:
Ինչպես պարզվել է՝ քնի «ավելցուկը» նպաստում է դիաբետի, սրտային հիվանդությունների, տագնապների ու ճարպակալման առաջացմանը:
Գիտնականնրի խոսքով՝ քնի օպտիմալ չափը (7-9 ժամ) կրճատում է այդ հիվանդությունների առաջացման ռիսկն ու բարելավում 45-ից բարձր տարիքի մարդկանց առողջական վիճակը:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ քունը կապված է հոգեկան վիճակի և ֆիզիոլոգիական խանգարումների հետ, որոնք կարելի է կանխել՝ վերանայելով գիշերային հանգստի ռեժիմը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_220485.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել