Մայիսի 22-ից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կմեկնարկի «Եվրատեսիլ-2012»երգի միջազգային մրցույթը:Միգուցե շատերին չհետաքրքրի,սակայն կցանկանայի երաժշտասեր հասարակությանն ու մելոմաններին ծանոթացնել մասնակիցների հետ,ներկայացնել բուքմեյքերների ու երաժշտական քննադատների կարծիքները մասնակիցների,երգերի ու հիմնական ֆավորիտների մասին՝համատեղելով իմ սուբյեկտիվ կարծիքը:Եվրատեսիլը միջին մակարդակի մրցույթ է,«աչքի է ընկնում»հիմնականում անորակ երգերով,միանման կատարողներով,սակայն հիմնական շեշտը դրվում է լավ ու հետաքրքիր շոու կազմակերպելու վրա:Այդ ամենին զուգընթաց չենք կարող ժխտել,որ այն համարվում է ամենասպած ու սիրված երաժշտական իրադարձությունը Եվրոպական հասարակության համար:



Հիմնական ֆավորիտն ու հաղթողի հիմնական հավակնորդը Շվեդիան ներկայացնող երգչուհի  Loreen-ն է "Euphoria"երգով:Շվեդ երգչուհին ներկայացնում է շատ օրիգինալ,տարբերվող,որակյալ ու հետաքրքիր ստեղծագործություն՝համադրված տարբեր երաժշտական ոճերով,այն բազմազան է երաժշտական կառուցվածքով ու բովանդակությամբ:Նման ոչ ստանդարտ երգ դեռեւս չի հնչել Եվրատեսիլի բեմից:Կարծում եմ,որ այս երգչուհուն կհաջողվի հասնել բարձր արդյունքի ու գրավել եվրոպական հանրության ուշադրությունն ու սերը,ինչի համար շատ ուրախ կլինեմ:


Հաղթելու մեծ շանսեր ունեն նայեւ Ռուսաստանը ներկայացնող "Бурановские Бабушки"խումբը:Տատիկներն իհարկե հետաքրքիր են,տարբերվող,ունեն բեմական կերպար,բայց Ռուսաստանի կողմից անհեթեթություն էր նրանց ուղարկել նման մրցույթի այն դեպքում,երբ պիտի նրանք ներկայացնեն մի ամբողջ պետություն:Տատիկների դեմ ոչինչ չունեմ բայց կարծում եմ,որ պիտի ցուցաբերվեր որոշակի լրջություն նրանց ընտրության հարցում:Ամեն դեպքում բաբուլյաներին հաջողություն:


Իմ ֆավորիտների մեջ է մտնում Հունաստանը ներկայացնող Eleftheria Eleftheriou-ն "Aphrodisiac"երգով:Այս երգն անկասկած կդառնա ամառվա հիթը:Այն,ինչ նախընտրում է եվրոպական հանրությունը:Նման երգերն են դառնում այնտեղ փոփ-հիթեր:Կարծում եմ նայեւ,որ շատ մեծ աշխատանք կտարվի շոու-ի վրա եւ կունենան դրական արդյունք:Կասկածում եմ երգչուհու ձայնային տվյալների վրա:Ինչեւէ ցույց կտա ժամանակը՝ կհաջողվի՞ արդյոք հույն երգչուհուն հասնել բարձր արդյունքի թե ոչ:


Բավականին հետաքրքիր ֆոլկլորային ստեղծագործություն է ներկայացնում Թուրքիայի դրոշի տակ հանդես եկող,ազգությամբ հրեա Can Bonomo-ն:Չպետք է մոռանանք,որ Եվրատեսիլը նայեւ քաղաքականացված մրցույթ է,ու այս երգչի հաղթանակը նույնպես շատ հավանական է(ինձ թվում է հասկացաք,թե ինչի մասին է խոսքը):


ՈՒկրաինան ներկայացնում է լրագողների համակրանքին արժանացած,կրքոտ,էներգետիկ,հիանալի ձայնային տվյալներ ունեցող սեւամորթ երգչուհի Gaitanan "Be my guest"երգով:Ցավոք երգը Եվրատեսիլի ֆորմատի մեջ չէ,բայց Gaitana-ին հաջողություն:
       Իսկ մյուս մասնակիցներից կցանկանայի առանձնացնել «մեծ 6-յակի»երկրների ներկայացուցիչներին ու Նորվեգիան:7 որակյալ ու գեղեցիկ ստեղծագործություններ՝բարձր կատարողականությամբ օժտված կատարողների մատուցմամբ:Առանձնահատուկ գովասանքի են արժանի բալկանյան երկրների ներկայացուցիչները՝մայրենի լեզուն ու ազգային երաժշտական առանձնահատկությունները ներկայացնելու համար:Այդ երկրներից կառանձնացնեյի Սերբիան եւ Խորվաթիան:
       Անորակ,պրիմիտիվ եւ նույնիսկ Եվրատեսիլի մակարդակից ցածր երգեր են ներկայացնում Կիպրոսը,Վրաստանը,Բուլղարիան,Ռումինիան,Ալբանիան եւ մի շարք այլ երկրներ:Չեմ զարմանա,եթե այս երկրները նույնպես հասնեն հաջողության՝հաշվի առնելով Եվրատեսիլյան լսարանի ճաշակը,սահմանները,սոցիալական մի շարք գործոններ:
      Այս տարվա Եվրատեսիլն անպակաս կլինի ցածրակարգ երգերով,կատարումնրով:Ցավոք տարեցտարի այդ ամենն ավելի շատ է նկատվում ու այս մրցույթը կորցնում է երբեմնի պրեստիժային համբավը:Հուսանք,որ մեր «սիրելի»հարեւանները կներկայացնեն բարձր կազմակերպվածությամբ ու որակական չափանիշներով հագեցած շոու:Իսկ մրցույթի ավարտից անմիջապես հետո ես կներկայացնեմ ձեզ իմ տպավորությունները մասնակիցների ելույթների եւ ամբողջ շոուի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել