Psymag.am-ը գրում է.

Մեր կյանքում մենք միշտ էլ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ում բախտն անընդհատ չի բերում: Կարծես մարդը լավն է, ոչ ոքի վատություն չի անում, բայց նրա մոտ միշտ ամեն ինչ բարդ է, ու նա միշտ խնդիրներ ունի: Այդպիսի մարդկանց հետ պարբերաբար ինչ-որ մանր տհաճություններ են տեղի ունենում: Հոգեբաններն անվանում են դա «անհաջողակի սինդրոմ»:

Մենք ծննդով մանկությունից ենք

Ուզում ենք մենք դա, թե` ոչ, բայց ամեն ինչի հիմքը դրվում է մանկության տարիներին: Երեխաների մեջ անհաջողակներ չկան, կան չարաճճի, հանգիստ,հիպերակտիվ, խորամանկ և այլ երեխաներ: Եվ ահա, երբ ծնողները սկսում են դաստիարակել երեխային, օրինակ` չոգևորելով նրա ինքնուրույն քայլերը, այլ զայրանալով նրա վրա` ցուցաբերած նախաձեռնողականության համար, անընդհատ պնդելով, որ նա հիմար է կամ ոչինչ չի կարողանում նորմալ անել, դրանք դառնում են անհաջողակի առաջին դասերը: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ ծնողները երեխայի համար հանդիսանում են բացարձակ հեղինակություն, ապա նա անգամ չի էլ փորձում ընդդիմանալ այդ պնդումներին և ստացված տեղեկատվությունը սահուն անցնում է ենթագիտակցական մակարդակ:
Իհարկե, ծնողներն իրենց երեխաներից անհաջողակ են դարձնում լրիվ անգիտակցաբար. ուղղակի նրանց այդպես ավելի հարմար է`անընդհատ ակտիվ ու մի բան փչացնող երեխայի փոխարեն ունենալ հանգիստ, անդեմ, լուռ ինքն իր հետ խաղացող արարած: Ի՜նչ լավ երեխա է:
Իսկ երեխան մեծանում է, և կարիք է առաջանում որոշակի հարցեր ու խնդիրներ լուծել: Իսկ նրա մոտ անգամ որոշումներ ընդունելը կապնվում է սխալվելու վախով պայմանավորված սթրեսի հետ: Ահա այդպես էլ, իրար գլխի են հավաքվում բոլոր խնդիրները` առաջացնելով անհաջողությունների ձնեկույտ: Միգուցե ամեն ինչ ինքն իրեն հարթվի՞: Ոչ, չի հարթվի, և այստեղ կարևոր է հասկանալ, որ պետք են փոփոխություններ:

Փոխե՞լ, թե՞ չփոխել

Լինում է նաև այնպես, որ անհաջողակին դուր է գալիս լինել անհաջողակ:  Դա յուրատեսակ մազոխիզմ է: Միաժամանակ` այդպես ավելի հարմար է, ավելի հեշտ է: Այդ ես չեմ մեղավոր, ճակատագիրն է այդպիսին: Եվ ահա անհաջողակն արդեն հաճույք է ստանում նրանից, որ ինչ-որ մեկը խղճում է իրեն: Նա սկսում է անընդհատ բողոքել իր կյանքի անհաջողություններից միայն նրա համար, որ որևէ մեկը շոյի նրա գլուխը:
Իսկ որքա՜ն հեշտ է արդարացնել ցածր սոցիալական կարգավիճակը. ավելի հեշտ է, քան վեր կենալ բազմոցից ու սկսել գործել, սկսել ենթագիտակցությունից մաքրել մանկության ներշնչանքները: Գումարած այս ամենին`սա հոյակապ միջոց է խուսափել պատասխանատվություն վերցնելուց:
Այդպես էլ ապրում է մարդն ամբողջ կյանքում` բողոքելով  և զայրանալով ու չցանկանալով ոչինչ փոխել:

Փոխել

Եթե անհաջողակին զզվացրել են անհաջողությունները, ավելի ճիշտ` այդ հոգեվիճակը, ապա կարիք է առաջանում գործելու: Անհրաժեշտություն է առաջանում, օրինակ, պարզելու, թե ի՞նչ է նա ուզում. աա ամենադժվար ու ամենակարևոր խնդիրներից մեկն է, քանի որ անհաջողակն առավել հաճախ չի իմանում, թե ինչ է ինքն ուզում: Առավել ևս, որ այդ հարցում նույնպես կարելի է դառնալ անհաջողակ, երբ ուզես մի բան ու չկարողանաս հասնել դրան: 
Անհրաժեշտ է հասկանալ, որ ամեն ինչ հարաբերական է, և անհաջողակ հասկացությունն էլ շատ սուբյեկտիվ է: Մեկի համար գրպանում 20 հազարանոցի առկայությունն արդեն խելացնոր հաջողություն է, իսկ մյուսի համար` շվեցարական որևէ բանկում 1 մլն. դոլլարը լիակատար անկում: Ապա որտե՞ղ է այն սահմանը, որից այն կողմ մարդը դառնում է անհաջողակ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել