Henaran.am-ը գրում է.
Չնայած “Փակ շուկայի”, որպես սուպերմարկետ պաշտոնական բացման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 9-ին, սակայն այսօր առավոտից արդեն շուկայի հատվածը գործում է: Սուպերմարկետի աշխատակիցներըHenaran.am-ի հետ զրույցում հավաստեցին, որ իրենց աշխատանքն էլ սկսվելու է այսօրվանից:Բայց որ ժամիվ չեն կարող ասել:
“Միրգ գնելու” նպատակով շուկա այցելած տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հավաստեց, որ այն կրելու է նախկին “փակ շուկա” անունը:
Իսկ թե ինչպես է նա վերաբերվում “Փրկենք հուշարձանը օլիգարխից” շարժման մասնակիցների պնդմանը, որ հուշարձան ենք կորցնում, քանի որ այն արդեն աղավաղված է և կորցրել է իր նախկին տեսքը ԱԺ պատգամավորը պատասխանեց.”Ինչնա փոխվել, նայեք, լրիվ նույննա, կամարներն էլ հենա, ինչն՞ա փոխվել, տուալետնե՞րը ”:
Ի դեպ, տարածքում նախկինում առևտուր արած գյուղացի կինը դիմեց Սամվել Ալեքսանյանին, թե ինքը տարիներ շարունակ այստեղ առևտուր է արել, բայց հիմա տեղ չեն տալիս:
“Գնա հենց հիմա դիմացի տաղավարը վերցրա ու քո համար առևտուր արա: Դուք պիտի դիմեք, թե չէ ես ինչ իմանամ նախկինում, ովա էստեղ առևտուր արել”,-մատնացույց անելով դիմացի ազատ տաղավարը` ասաց Ալեքսանյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: