Tert.am-ը գրում է.
Երևանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») ոչ պաշտոնական բացման առաջին օրը «Երևան սիթիի» և հիմնական՝ հատվածում, որը դեռ չի գործում, բոլոր բաժիններում տեղադրված են ՀԴՄ մեքենաներ, ինչը ֆիքսել է Tert.am–ի լրագրողը։
Բանն այն է, որ Նախախորհրդարանի քարտուղար Վարդան Հակոբյանը օրերս հայտարարել էր, թե քանի որ նախկին «Փակ շուկան» ամբողջովին ձևափոխվել է, ապա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Պետական եկամուտների կոմիտեին պետք է տար «նոր շենքի» սեփականության նոր վկայական, ինչի հիման վրա էլ ՊԵԿ–ը պետք է տար առևտրի թույլատվություն:
«Իսկ ինչ վերաբերում է, որ Կադաստրի կոմիտեն նման վկայական տար, ապա Կադաստրը մեզ պատասխանել է, որ ոչ մի դիմում չի ստացել՝ նման վկայական տալու, ոչ մի նման բան չի ներկայացվել, որ ինքը քննարկի՝ տա՞ նման վկայական, թե ոչ»,- այսօր Tert.am–ին հայտնեց Վարդան Հակոբյանը:
Նախախորհրդարանի անդամը, ով այդ նամակը ստացել է ընդամենը մեկ շաբաթ առաջ, չի կարողանում հասկանալ՝ այդ թույլտվությունը ՊԵԿ-ը տվե՞լ է, նաև չի բացառում, որ ՀԴՄ ապարատները շուկայի սեփականատեր համարվող ԱԺ Հանրապետական» Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը իր այլ մասնաճյուղերից է բերել և դրել այնտեղ:
Իրենք՝ «Երևան սիթիի» աշխատակիցները այդ հարցին որևէ կերպ չեն պատասխանում:
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին, ապա Tert.am–ի գրավոր հարցման ՊԵԿ–ից ստացվե հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտներին հսկիչ-դրամարկղային մեքենաներ տրամադրելու գործընթացում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքի առկայությունը վաղուց արդեն անհրաժեշտ չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ