Սկսված հին հունական ու հռոմեական դիցաաբանությունից համաշխարհային գրականությունը հեղեղվել է տարբեր հերոսների ու չարագործների մասին պատմություններով: Շնորհիվ տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների առասպելների, գրականության մեջ խորը մտել են տարբեր ու տարատեսակ առասպելական էակներ՝ գրիֆոններից սկսած, հիդրայով վերջացրած: Ձեզ եմ ներկայացնում տարբեր դիցաբանությունների ամենասարսափազդու առասպելական 25 էակներին:

 25  Կենտավրոս

Հին հունական դիցաբանությունում կենտավորոսները հայտնի էին երբեմն որպես մեծ իմաստուններ, երբեմն որպես մեծ հարբեցողներ, իսկ երբեմն էլ դաժան ու արյունարբու էակների կարգավիճակում: Արդի գրականության մեջ նրանց հիշատակել է նաև Ջոան Ռոլլինգը՝ Հարրի Փոթթերի մասին իր լեգենդար աշխատությունում:

 24  Ջրահարսեր 

Երբեմն հեզ ու նրբագեղ, երբեմն էլ վտանգավոր ու մահաբեր, ջրահարսերը երկակի ընկալու ունեն առասպելներում:

 23  Հարպիաներ 

Երբ Զևսը զայրացավ Ֆինեուսի վրա, նա գցեց նրան մի կղզու վրա, որտեղ երկու բան կար՝ ամեն օր հայտնվող առատ ու համեղ սեղան և այդ սեղանը մինչև Ֆինեուսի հասնելը խժռող հարպիաներ: Բացի դրանից, հարպիաները հայտնի են նաև Ոդիսևսի արշվանքներից. նրանք գեղեցիկ երգելով դեպի իրենց էին գրավում նավաստիներին, ովքեր հիպնոսի մեջ լինելով չէին նկատում մոտեցող ծովային ժայռերը և խորտակվում էին:

 22  Կերբեր 

Եռագլուխ այս շունը ըստ հունական առասպելների, հանդիսանում էր Հադեսի անդրերկրյա թագավորության պահապանը:

 21  Գրիֆոն

Կիսով արծիվ և կիսով առյուծ հանդիսացող այս կենդանին դիցաբանություններում նկարագրվում էր որպես կենդանիների ու թռչունների արքա և որակվում էր, որպես հզոր ու կախարդական էակ:

 20  Փյունիկ

Այս հրե թռչունը հայտնի էր հատկապես նրա համար, որ մահանալով նա այրվում էր ու իր իսկ մոխրից նորից հառնում էր՝ նորից երիտասարդ ու ուժերով լի:

 19  Սատիր

Սատիրները հայտնի էին շվի նվագելու, խառնակիչ ու սեքսուալ գերակտիվ լինելու համար: Նրանք Դիոնիսոսի ուղղեկիցներն էին և իրենցից ներկայացնում էին կիսամարդ-կիսայծ:

 18  Մինոտավրոս

Մինոտավրոսը կիսամարդ-կիսացուլ էր ում Կրետեյի արքան պահում էր կրետեական հայտնի լաբիրինթոսում ու պարբերաբար զոհաբերություններ էր անում նրան կենդանի գերիների տեսքով, որոնց Մինոտավրոսը հոշոտում ու խժռում էր, մինչև նրան ըստ հունական առասպելների, չսպանեց հերոս Թեսևսը:

 17  Կիկլոպներ

Առասպելական այս ռասսայի ներկայացուցիչները ըստ դիցաբանությունների, ունեին հսկայական հասակ ու ուժ և օժտված էին մեկ աչքով:

 16  Մեդուզա Գորգոնա 

Այս առասպելական արարածը ևս սերում է հունական դիցաբանությունից, ըստ որի նա Գորգոնա քույրերից միակն էր որ մահկանացու էր՝ օձակերպ մարմնով ու մազերի փոխարեն կենդանի օձերով: Նա այնքան սարսափելի էր, որ մի հայացք գցելուց նրա աչքերի մեջ մարդիկ քար էին դառնում: Ըստ առասպելների նրան գլխատեց Պերսևսը և օգտագործեց Պոսեյդոնի ուղղարկած հրեշավոր Կրակենին սպանելու համար:

 15  Բանշիներ

Բրիտանական կղզիների ֆոլկլյորում հիշատակվող այս էակները նկարագրված են որպես մահվան լուրը բերող արարածներ, ովքեր սկսում էին ոռնալ, եթե ինչ որ մեկը մահամերձ էր լինում:

 14  Դոփլգենգեր

Սա կենդանի մարդու պարոնորմալ կրկնօրինակն է և արդի քաղաքային լեգենդներում ասվում է, որ շատ վատ է հանդիպել քո դոփփլգենգերին, որոբհետև դա մահ է գուժում:

Շարունակելի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել