Irakanum.com-ը գրում է.
Irakanum.com-ի էլեկտրոնային փոստին անանուն նամակ է եկել, որտեղ մասնավորապես նշված է, որ ”Սարգսյան+Էմանուէլ” ՍՊԸ-ն, որի փայատերերից մեկը հանրահայտ Անժելա Սարգսյանն է, մոտ 20 օր առաջ դիմել է կառավարությանը լիցենզավորման հանձնաժողովին Երևանում Սեքս-շոփ բացելու թույլտվություն ստանալու համար:
Փորձեցինք ճշտել տեղեկության իսկությունն ու հաջողվեց պարզել, որ <<բացառիկ >> ապրանքատեսականու կեսն արդեն Երևանում է, ու պահեստավորված է խանութի համար գնված տարածքում` Աբովյան 17 հասցեում: Պարզվեց նաև, որ Անժելա Սարգսյանին ամեն կերպ աջակցում է ”Կյանքի Խոսք եկեղեցու” հովիվ Արթուր Սիմոնյանը, ով հենց գնել է այդ տարածքը ու օգնել ”ապրանք” ներկրել:
Սակայն կարծես թե Անժելան հանդիպել է առաջին, բայց անցանելի խոչընդոտին: Քաղաքապետը տեղեկանալով, մեղմ ասած, վատ համբավի տեր դերասանուհու բիզնես նախաձեռնությանը, շատ կտրուկ է արտահայտվել, ասելով որ չի հանդուրժի նման բան մեր մայրաքաղաքում: Հրաժարվել է նույնիսկ ընդունել Անժելա Սարգսյանին:
Արդեն մի դատական պրոցես հաջող գլուխ բերած մեր տեղական արտադրության ”սեքս-բոմբը” հակադարձել է քաղաքապետի կոշտ արձագանքին, թե ուրեմն կհանդիպենք դատարանում. դրանից ավելի լավ փիար նոր բացվող խանութի համար դժվար էր պատկերացնել: ”Իսկ մեր հասարակությունը հաստատ նման մասնագիտացված խանութի կարիք ունի”.-հայտարարել է Անժելան: