1in.am-ը գրում է.
Ալմա Աթայում հարսնացուն ու փեսացուն կախվելու միջոցով ինքնասպանություն են գործել հարսանիքը կես տարով հետաձգելու պատճառով: Այս մասին հայտնում է «Նովոստի Ղազախստանը»՝ հղում կատարելով ներքին գործերի քաղաքային դեպարտամենտի մամլո ծառայությանը:
Գերատեսչության տեղեկություններով՝ 1995թ. ծնված աղջկա ու 1994թ. ծնված երիտասարդի մարմինները հայտնաբերել էին քաղաքի տներից մեկի ձեղնահարկում: Դեպքի վայրում հայտնաբերվել են օղու շիշ ու երկու գրություններ:
Մահացածների մարմինները տեղափոխել են դիահերձարան՝ ենթարկելու դատաբժշկական փորձաքննության:
«Տղայի մայրը բացատրել է, որ երիտասարդները ցանկացել են ամուսնանալ: Սակայն նա որդուն խնդրել է սպասել 6 ամիս, քանի որ իր ամուսնու մահից մեկ տարի էլ չէր անցել: Այդ պատճառով որդու ու մոր մոտ առաջացել են տարաձայնություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ: