Tert.am-ը գրում է.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տեղի է ունեցել վարդապետական թեզերի պաշտպանություն, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգը։
Հանձնախումբը` ատենապետությամբ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստյանի, քննելով ներկայացված թեզերը, արտոնել է դրանց բանավոր պաշտպանությունը:
Վարդապետական թեզեր էին ներկայացրել Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը («Զաքարյանները և Հայոց Եկեղեցին»), Տ. Նարեկ աբեղա Ավագյանը («Թաղման ծեսը ԺԶ-ԺԸ դարերում ըստ ձեռագիր և տպագիր «Մաշտոցների» և ժողովրդական սովորությունները»), Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը («Սուրբ Գրիգոր Տաթևացու` յոթ խորհուրդների աստվածաբանությունը») և Արգենտինայի հայոց թեմից` Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանը («Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը և նրա տեղափոխությունները»):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ