Emedia.am-ը գրում է.

Հոկտեմբերի 7-ին շրջաննրի մեծ մասում կդիտվի մասամբ ամպոտ եղանակ, սպասվում է տեղումների դադար, էական տեղումներ արդեն չեն սպասվում:

Բացառություն կկազմեն հարավային շրջանները. այյստեղ կպահպանվի ամպամած ու անձրևային եղանակը: Օդի ջերմաստիճանը ցերեկը չի փոխվի:


Եկող շաբաթվա վերջում տաքացում է սպասվում: 

Հոկտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյուն, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-11-ին կբարձրանա 5-7 աստիճանով:


Երևանում հոկտեմբերի 7-ի գիշերը սպասվում է պարզեցում և օդի ջերմաստիճանի անկում, առանց տեղումների: Ցերեկը նույնպես կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Այս օրերին հնարավոր է քամի 10-15մ/վրկ: Գիշերը +2+5, ցերեկը +15+17, երեկոյան +11+13:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել