1in.am-ը գրում է.

Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը կարգադրել է համաներում շնորհել բոլոր կանանց, ովքեր ձերբակալվել են երկրում տեղի ունեցող վերջին անկարգությունների ժամանակ, հաղորդում է RIA Novosti-ն:

Համաներումը չի տարածվել ակցիայի այն կին մասնակիցների վրա, որոնց կասկածում են քրեական հանցագործություն կատարելու համար: Հրամանագիրը հրապարակվել է երեկ երեկոյան, և երկուշաբթի առավոտյան բոլոր ձերբակալվածները, այդ թվում` կին լրագրողներ և իրավապաշտպաններ, տուն են վերադարձել: 

Հիշեցնենք, որ Սուդանում բողոքի ակցիաները շարունակվում են սեպտեմբերի 23-ից: Տնտեսական պահանջներով սկսված ցույցն այժմ ձեռք է բերել քաղաքական բնույթ: Ներկայումս ակցիայի մասնակիցները պահանջում են երկրում իշխող վարչակարգի տապալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել