1. Երկու պատահականություն
Վերցրեք ձեռքի տակ եղած առաջին բառարանը, պատահականության սկզբունքով 2 բառ ընտրեք բառարանից` բացեք պատահական էջ և մատը դրեք մի բառի վրա: Հետո փորձեք այդ 2 բառերը փոխկապակցել, գտեք բոլոր հնարավոր ձևերը և անպայման մտովի պատկերացրեք: Կազմեք նախադասություններ, որտեղ կօգտագործեք այդ բառերի համադրությունը: Այս վարժությունը լավ մարզում է միտքը:

2. Խենթ «գենետիկ»
Վերցրեք մաքուր թուղթ և մատիտներ: Շատ ավելի լավ, եթե դուք լավ նկարել չգիտեք, նկարեք բոլոր հնարավոր կենդանիները:Օրինակ` նկարեք ձուկ, հետո փորձեք ականջներ ավելացնելով` նապաստակ դարձնել, հետո փիղ և այլն, և այլն: Այս վարժության նպատակն է «սպանել» առողջ տրամաբանությունը և զարգացնել կրեատիվ մտածողությունը:
3. Ճարտարապետը
Կենդանիներից անցում ենք կատարում ճարտարապետությանը: Նկարեք տուն, բայց նախքան նկարելը, մի փոքրիկ թղթի վրա 10 բառ գրեք: Ենթադրենք դուք ճարտարապետ եք, ձեզ տան պրոյեկտ են հանձնարարել և պատվիրատուն այդ 10 բաները պատվիրել է: Օրինակ գրել եք «նարինջ», տան կտուրը նարնջագույն նկրաեք, կամ գրել եք «ափսե», ուրեմն տան պատուհանները ափսեի նման կլոր նկարեք: Ինչքան անհամադրելի լինեն գրված բառերը և տունը, այնքան ավելի լավ, նկարելու ընթացքում դուք կփորձեք դրանք համատեղել և զուգահեռ կրեատիվ մտքերով կհարստացնեք ձեր ուղեղը:
4. 10+10
Վերցրեք մաքուր թուղթ, մեջտեղում մի բառ գրեք, դա անպայման պետք է գոյական լինի: Հետո բառի աջ կողմում գրեք 5 ածական, որոնք ամբողջությամբ համապատսխանում են այդ բառին: Օրինակ` ծաղիկ- գեղեցիկ, հոտավետ, բնական, սպիտակ,, նուրբ: Հետո ձախ կողմում փորձեք գրել 5 ածական, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում այդ բառին: Դժվա՞ր է չէ: Իրականում շատ դժվար է մտածել գոյականին անհամապատասխան ածականներ: Իսկ դժվարությամբ մտածելու գործընթացը մարզում է մեր միտքը:
5. Անվանում
Փորձեք ձեզ հանդիպած բոլոր առարկաներին անուն տալ: Միակ պայմանն է, որ անունը անպայման պետք է ձեզ դուր գա: Կրկնեք այս վարժությունը մի քանի օր, և կզգաք, թե ինչպես եք ստեղծագործող անհատ դառնում:
Եղեք յուրօրինակ և հիշեք` ԵՐԲԵՔ ոչ մեկին մի նմանակեք:



