Tert.am-ը գրում է.

Համաներումը թե՛ դատապարտյալների և թե՛ նրանց ընտանիքների կողմից երկար սպասված ակտ էր, բայց հասարակական կազմակերպությունների ու փաստաբանների մտահոգությունն այս առումով ամենևին չի փարատվել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Եգանյանը և «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մորոզյանը:

«Քրեական օրենսգրքում «պատիժ» հասկացության երրորդ նպատակը հանցավորին ուղղելն է, մարդուն փոխելը, բայց մեզանում համաներում, ներում կարծես խզում է առաջանում և մի հին անեկդոտ կարելի է հիշել, երբ անձին ասում են՝ ո՞րն է ամենամեծ հաճույքը, ասում ա՝ քո «ռազմերից» երկու «ռազմեր» փոքր կոշիկ հագնելը, ասում են՝ «դրա մեջ ի՞նչ հաճելի բան կա», ասում ՝ «որ գիշերը հանում ես, գիտե՞ս ինչ կայֆ ա»»,- պատմեց փաստաբանը։

Խաչատուր Մորոզյանը նշեց, որ պետությունը նախ պիտի մարդուն բուժի, պրոբլեմը արմատախիլ անի, հետո լուծի ածանցյալ խնդիրները։ «Եվ իրոք, այնտեղ ոչ թե փոխվում են, այլ հակառակը, դեռ այնտեղի «փոշին» են հետները բերում։ Երբ արժեհամակարգը խեղաթյուրվում է , այլ ճանապարհ չի մնում, քան կրկնահանցագործ դառնալը»,- ասաց նա։

Իրավաբանի վերջին միտքն ուղղակի հակասում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ նախորդ՝ 2011 թ. համաներումից հետո կրկնահանցագործությունների տոկոսը 4,8 տոկոս է կազմել, ինչը ցածր ցուցանիշ է ու հիմք է հանդիսացել այս համաներման համար:

«Եթե մենք հավատանք Հրայր Թովմասյանի բերած թվերին... ինքս անալիզ չեմ արել, ես նախորդ ասուլիսներին ասել եմ, որ Հայաստանում աճում է կրկնահանցագործությունը»,-չհամաձայնեց Խաչատուր Մորոզյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել