Երկու օր առաջ մարդը չգիտեր,թե ոնց ապրի,ոնց դիմավորի ու ճանապարհի ձմեռը;
Սմբատ սարկավագի հետ էդ մասին էինք մտորում,թե ինչ ելք կարող ենք գտնել: Ես ասեցի.
-Ախր Սմբատ ջան,ոչ մեկը չունի է...Լրիվ մենակ է:
Սմբատը անգամ չմտածեց` վրա բերսց.
-Ոնց ա մենակ? Բա մենք? Մենք քիչ ենք?
Էսօր համոզվեցի,որ քիչ չենք:
Առավոտյան Սմբատ սարկավագը իր մայրիկի հետ այցելել էի հուսահատ վիճակում հայտնված էս աղջկան,զրուցել,հորդորել,որ ամեն ինչ էդքան էլ վատ չի,միշտ մի լույս բացվում է: Օգնել էր ինչով կարողացել էր ու գնացել:
Էս երեխան զանգեց ինձ:Էնքան էր հուզված էդ ջերմությունից, որ ասելիքը չկարողացավ վերջացնել:
Մի ժամ հետո էլ հայտնվեց Արամը Անտինյան բլոգնյուզից: Բայց ոնց էր եկել??? Գիտեի,որ ճանապարհները փակ են,դժվար թե գա:Համ էլ մի օր առաջ էի խնդրել,չէի սպասում,որ հենց հաջորդ օրը վեր կկենա ու կազմ պատրաստ կգա:Էս բուք ու բորանին:Անանցանելի ճանապարհներով.....
Եկավ,ինչ որ բերել էր` շատ ծանր ճամպրուկներ էին ուտելիքով լցված: Բերեց տուն,զրուցեց,, հույս տվեց ,գումար էլ թողեց ու գնաց;Էդ գումարով հանգիստ կարելի է համ տան վարձը տալ,համ տունը տաքացնել ամբողջ ձմեռ:
Ես կարծում եմ,որ հուսահատ ու բարդ ճակատագրի տեր մեկին ստացվեց տեր լինել,կյանքը իմաստավորել:
Հիմա ասելիքս:
Մարդու կողքին կանգնելը շատ հաճելի բան է; Լինի խորհրդով, լինի աղոթքով , ինչով որ կարող ես....Որ անպայման նկեղծորեն ու անշահախնդիր :
Ու էնպես չօգնես, որ զանգի նման կախես գլխի վերևը ու հենց նեղն ընկնես, ում որ "օգնել" ես` քշես դես ու դեն...օգտագործես....Ու դառնաս իրենց համար քրիստոսից հետո երկրորդ մարդը:
Հ.Գ.Եթե պետությունը էս երեխուն մանկատնից դուրս գալուց հետո ապահովեր բնակարանով` վերջինս էսքան դրամ չէր ծախսի տներ վարձելու վրա:Ու չէր գնա ահավոր պայմաններով մի տուն վարձեր` առանց տուալետ ու բաղնիս;Որ ինչ է` քիչ վճարի:Էդ տան մեջ մի քանի րոպե հազիվ դիմացանք` էնքան որ խոնավ էր ու ցուրտ:
Ավախ,ամեն մարդ որ իր տեղում լինի ու իր անելիքը մարդավարի անի ` երկիրս էսքան թշվառ չի լինի:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/728053.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել