ՄԻ սոցիոլոգ ուսումնասիրում է, թե տարբեր ժողովուրդները ինչպես են վերաբերվում ուրիշի սեփականությանը: Նա ժամանում է տարբեր քաղաքներ և կանգառներում կամ կայարանների միջանցքներում թողնում է ճամպրուկ, ապա թաքնվում և հետևում է ժամանակին:
Ստոկհոլմում ոչ ոք ձեռք չի տալիս ճամպրուկին:
Լոնդոնում ճամպրուկը գողանում են կես ժամից:
Փարիզում ճամպրուկը գողանում են քսան րոպե անց:
Հռոմում՝ 10 րոպե անց:
Տոկիոյում 5 րոպե անց ճամպրուկը հանձնում են ոստիկանություն:
Թել Ավիվում երեք րոպե անց ոստիկանությունը շրջափակում է կայարանը, ապա ճամպրուկը տեղափոխում են զրահապատ մեքենայով քաղաքից դուրս և պայթեցնում են:
Մոսկվայում գիտափորձը ձախողվեց, քանի որ մինչ սոցիոլոգը հետևում էր ճամպրուկին... գողացան նրա ժամացույցը:
Երևանում նույնպես գիտափորձը ձախողվեց, քանի որ ժամանելուց երեք օր անց սոցիոլոգը ուշքի եկավ ինչ-որ կովկասյան պանդոկում, չէր հիշում ոչինչ... ինչ-որ մեկը նրա ականջին կոտրատված անգլերենով պատմում էր համառոտ հայոց պատմությունը, սեղանի շուրջ անծանոթ մարդիկ խմում էին նրա կենացը, իսկ ինքը հարբած էր ու երջանիկ, ու... մեծ հաշվով թքած ուներ սոցիոլոգիական էքսպերիմենտների ու աշխարհի բոլոր ճամպրուկների վրա... ուզում էր գրկել բոլորին, քանի որ նրան վերջնականորեն և գիտականորեն համոզել էին, որ նրա երակներում հայկական արյուն կա:
Վերջում ... Բաղդադում ճամպրուկի հետ մեկտեղ գողացան նաև սոցիոլոգին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10202207838136075?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել