Tert.am-ը գրում է.
Ուսուցչի նվազագույն աշխատավարձը 50 հազար ապահովելու համար կառավարությունը բոլոր մարզերի և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչություններ է հրավիրում դպրոցների տնօրեններին և այնտեղ «թեթև ձեռքով» ուղղումներ է մտցնում դպրոցի հաստիքացուցակներում:
Այսօր ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության նախարարության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ է, որ այսօր հանրակրթական դպրոցի դռանը չոքելու է հերթական օպտիմալացման և ուսուցիչների կրճատման հեռանկարը:
«Չկա մի փաստաթուղթ այսօր, որով Ձեր ասածը գրված լինի, կա մի մեկը, որը ստորագրել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որի վերնագիրն է՝ «Ուսումնական հաստատություններում վարչական աշխատողների և ուսումնա-օժանդակ անձնակազմի նոր հաստիքացուցակ, որը ընդամենը ըստ իրենց՝ օգնություն է, մեթոդական ցուցում, ուզո՞ւմ եք՝ սրանով առաջնորդվեք, բայց իրականում ի՞նչ է լինում, որովհետև էս քողի տակ միջամտում են բոլոր ներքին ֆինանսական գործերին»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում հանրակրթական դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով, և որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինքը օրենքով իր ֆինանսական միջոցները տնօրինելու իրավունք ունի: Այսինքն՝ դե յուրե պետությունը ֆինանսական հարցերում միջամտելու իրավունք չունի, և ըստ նրա՝ այդ պատճառով էլ հորինվել է մեթոդական խորհդի ձևը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ